Լուրեր
Ալեն Սիմոնյանը Սիրո տոնը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանի խոսքերով ու բանաստեղծությամբ
  • 13:05
  • 2020-02-14
  • Դիտումներ՝ *

Այսօր Աժ-ում ճեպազրույցների ավարտին լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին Սիրո տոնի առիթով շնորհավորել քաղաքացիներին:

«Շնորհավորում եմ բոլորին Սիրո տոնի կապակցությամբ»,-ասաց Սիմոնյանը:

Հենց խոսքը սկսեց Սիմոնյանը, լրագրողները երաժշտություն միացրին, ԱԺ փոխնախագահն ասաց.«Երաժշտություն պետք չի, մոմիկներ, երաժշտություն պետք չեն, ուզում եմ ասել, որ սիրելու ու սեր նվիրելու համար պարտադիր չէ սպասել օրվան, մարդիկ ստեղծված են իրար սիրելու, հարգելու համար, ես, մեր իշխանության գործընկերները սիրում ենք բոլորիդ, խոնարհվում ենք բոլորիդ առաջ, հպարտանում ենք բոլորովդ»:

  • Դիտումներ՝ *