Thursday, 28 03 2024
-
23:26
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Որոշ խմբեր փորձում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բերել՝ վերջին խրամատը «փրկելու» համար

Ինչպես հայտնի է, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ հանրաքվեի օր է նշանակվել ապրիլի 5-ը, այդուհանդերձ, որոշ քաղաքական ուժեր գործող իշխանությունների գործելաոճը շարունակում են անօրինական համարել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանն անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե որն է Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության առարկան, նշեց. «Ըստ 2015թ. սահմանադրական փոփոխությունների՝ մասնավորապես 213-րդ հոդվածի, տրված է մի սահմանում, որը տարընթերցում է առաջացնում և երկու մեկնաբանության հնարավորություն է տալիս, որոնցից մեկի համաձայն Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2018թ. ապրիլի 9-ից պետք է ձևավորվեր այն նոր Սահմանադրական դատարանը, որը նկարագրված է Սահմանադրության 2015թ. փոփոխություններով՝ գործադիր, դատական իշխանությունների և նախագահի կողմից առաջադրվող թեկնածուների՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու միջոցով: Սա յուրատեսակ բալանսավորման մեխանիզմ է, որը պետք է հիմք ծառայի Սահմանադրական դատարանի արդեն խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի առավելագույնս ապահովման համար:

Միաժամանակ ավելացվել են ՍԴ դատավորների լիազորությունները՝ ի համեմատ նախկինում գործող անդամների: Այս կապակցությամբ ՍԴ անդամները ունեն անհամաձայնություն, նրանք համարում են, որ ավտոմատաբար ՍԴ անդամները դառնում են դատավորներ և իրացնում դատավորների լիազորությունները: Այս վեճը, ըստ էության, սահմանադրական մարմինների միջև է, անհրաժեշտ է այդ անցումը կարգավորել: Այս վեճը չի կարող լուծել ՍԴ-ն, այն կարող է լուծվել կա՛մ ժողովրդի իշխանությունն իրացնող սահմանադրական մարմինների՝ ԱԺ-ի, նախագահի, դատական իշխանության, կառավարության կողմից, կա՛մ այս հարցը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի: Հանրաքվեի հնարավորությունը նախատեսված է Սահմանադրությամբ…»:

Փաստաբանի խոսքով՝ Սահմանադրական դատարանին վերաբերող հարցի շուրջ Սահմանադրական դատարանը չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ դատարան. «Ոչ ոք չի կարող իր դատավորը լինել… Բացի դրանից՝ ՍԴ անդամներից շատերն ունեն կախյալ դիրքորոշում»:
Տ. Եգորյանը նաև ընդգծեց, որ որոշ խմբեր փորձում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բերել՝ նախկին իշխանության «վերջին խրամատը փրկելու» համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում