Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Ռազմական ոստիկանությունում վարչապետը դեռևս Սերժ Սարգսյանն է. աղմկոտ բացահայտումներ ՌՈ պետի գործունեությունից

Վերջին շրջանում բանակում ինքնասպանությունների, սպանությունների, հատկապես Առաքել Մովսիսյանի որդու մասնակցությամբ դեպքից հետո իրավապաշտպանները բարձրաձայնում են Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի անհրաժեշտության մասին։

Առհասարակ պնդումներ կան, որ Բաղդասարյանը չի տիրապետում բանակի հետ կապված օպերատիվ իրավիճակին, ինչն էլ հանգեցնում է նման դեպքերի հաճախակի կրկնության։ Բաղդասարյանը նաև հեղափոխությունից հետո էլ՝ առ այսօր, համակարգում զբաղված է կոռուպցիոն գործարքներով։ Աշխատակիցներին միտումնավոր, առանց հիմքի աշխատանքից հեռացնում է, ապա վերականգնելու համար 4-6 հազար ԱՄՆ դոլար գումար է պահանջում։ Բացի դրանից՝ սպառնալիքի ու վախի մթնոլորտում է պահում աշխատակիցներին, որպեսզի նրանցից ոչ ոք չհամարձակվի բարձրաձայնել այդ խնդիրների, իր կոռուպցիոն գործարքների մասին։ «Ռազմական ոստիկանությունում հիմա Վովայի ժամանակներն են։ Պետի համար էլ վարչապետը դեռ Սերժ Սարգսյանն է։ Այդ կառույցում զբաղված են միայն կադրային առևտրով, ուրիշ ոչ մի բան իրենց չի հետաքրքրում։

Իրենց չի հետաքրքրում, որ բանակում զինվորներ են մահանում, ինքնասպան լինում, սպանում են, ոչ մի բանից խաբար չեն։ Բայց դա իրենց անմիջական գործառույթն է, ու իրենք են դրա պատասխանատուն»,- մեզ հետ զրույցում ասացին ՌՈ մի շարք աշխատակիցներ։

Առհասարակ հայտնի է, որ Արթուր Բաղդասարյանը համարվում է Սերժ Սարգսյանի մարդը և այդ պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի այն ժամանակվա թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի միջամտությամբ։ Նշանակվելուց հետո էլ մինչ օրս Բաղդասարյանը համակարգը լցրել է իր ծանոթ, բարեկամ, սանիկներով։

Ռազմական ոստիկանության ներկա և նախկին աշխատակիցների համար այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու է Բաղդասարյանը մնացել համակարգում, մի բան էլ՝ այս տարվա հունվարի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նրան շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս առաջխաղացումը, կոչումի բարձրացումը հատկապես հասկանալի չէ հեղափոխության օրերին Արթուր Բաղդասարյանի դրսևորած վարքի ու արձակած ապօրինի հրամանների ֆոնին։

«Առաջին լրատվական»-ին մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։ Մասնավորապես, որ նա այդ օրերին, կոնկրետ 2018-ի ապրիլի 20-ին իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների առաջ, ճանապարհ չտա, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից և նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։ Նման հրահանգ ստացել են հանդիպմանը ներկա գնդապետները։ Բաղդասարյանը դա հիմնավորել է՝ ասելով, թե հեղափոխություն է, մի 7-8 հոգի էլ պետք է մեռնի, բա ոնց, ու բառացի հայտարարում, որ Նիկոլը հիմար է, չի հասկանում՝ ինչ է անում։

Մեր տեղեկություններով՝ այդ ակնհայտ ապօրինի հրամանը կատարելուն դեմ է արտահայտվել միայն Բաղդասարյանի այդ ժամանակվա տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը, որն, ըստ կանոնակարգի, զեկուցագիր է գրել, տվել է Բաղդասարյանին և նշել, որ հրաժարվում է այդ հրամանը կատարել։ ՌՈ քարտուղարությունում, սակայն, Վանյանի զեկուցագիրը չի գրանցվում, իսկ Բաղդասարյանը հրաժարվում է ընդունել այդ զեկուցագիրը։

Բացի ժողովրդի վրա քշելու ապօրինի հրամանից, Ռազմական ոստիկանության պետը մի շարք ապօրինի հրամաններ ու գործողություններ է ձեռնարկել նաև այն օրը, երբ խաղաղապահ զորքերը միացան հեղափոխության ցույցին ու սկսեցին քայլել ժողովրդի հետ։ Արթուր Բաղդասարյանն այդ օրը Ռազմական ոստիկանությունում տագնապ է հայտարարում, անձնակազմին շարում է ու հրահանգում է, որ բոլորը իրենց մեքենաներով հենց այդ պահին գնան խաղաղապահ զորքերի մոտ։ Այդ հրամանից հետո Բաղդասարյանը, նրա սանիկ Գագիկ Ղուկասյանը, Սերժ Սարգսյանի բարեկամի որդին, որը ևս ՌՈ աշխատակից է լինում, տագնապով գնում են խաղաղապահ զորքեր։ Խաղաղապահ զորքերի անձնակազմին, մոտ 400 հոգի շարում են շարահրապարակում ու սկսում սպառնալից տոնով խոսել զինծառայողների հետ, թե դուք եք, արա, որ դուրս եք գալիս ցուցարարների մոտ, ասեք տեսնեմ՝ ինչ ա եղել, հլը փորձեք դուք էլ դուրս եկեք (այդ ժամանակ արդեն խաղաղապահ զորքերի մի մասը միացել էր ցուցարարներին.- Ս. Հ․)։ Ապա Բաղդասարյանի հրամանով Ռազմական ոստիկանության հատուկ նշանակության վաշտի անդամներին՝ զինված, մարտական փամփուշտներով հրամայում է շրջապատել խաղաղապահ զորքերի զորամասի տարածքը՝ հրահանգելով, որ ով դուրս գա զորամասի տարածքից՝ կրակել։

Առ այսօր հայտնի չէ՝ այդ ապօրինի հրամանները եղել են Ռազմական ոստիկանության պետի անձնական նախաձեռնությամբ, թե նա էլ իր վերադասից էր նման հրաման ստացել։

«Առաջին լրատվական»-ին, սակայն, հաջողվեց զրուցել այդ օրերին Ռազմական ոստիկանության պետի տեղակալ, այդ գործողություններին ներկա գնդապետ Աշոտ Վանյանի հետ։ Նա հաստատեց, որ 2018-ի ապրիլի 20-ին` 14:30, Արթուր Բաղդասարյանից ստացել է իրենց մեքենաների առաջ փակելու պարագայում ժողովրդի վրա քշելու հրաման, և, այո, հրաժարվել է կատարել այդ հրամանը, որի մասին զեկուցագիր է գրել։ Բացի դրանից՝ Վանյանը հաստատեց նաև խաղաղապահ զորամասում տեղի ունեցած միջադեպը։ Նա նշեց, որ միայն իր ջանքերով է հատուկ նշանակության վաշտի զինված անձնակազմը, որը անմիջապես իրեն էր ենթարկվում, հեռացվել զորամասի տարածքից։ «Այդ զորքը՝ հատուկ նշանակության վաշտը, բերվել էր հենց այդ նպատակով, որպեսզի զորամասի տարածքից զորքի մյուս մասին դուրս գալու պարագայում կրակեին»,- ասաց Վանյանը՝ հավելելով, որ միայն այդ պատճառով խաղաղապահ զորքերի մնացած մասը չմիացավ ցուցարարներին։

Որքան էլ տարօրինակ է, հեղափոխությունից հետո, այս ամենից հետո Արթուր Բաղդասարյանը շարունակում է մնալ Ռազմական ոստիկանության պետ, իսկ Վանյանը հեռանում է համակարգից՝ համարելով, որ այդ մթնոլորտում այլևս անելիք չունի։

Աշոտ Վանյանը դրանից հետո աշխատանքի է անցնում Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ՊՎԾ պետի լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի խորհրդական, սակայն անցած տարեվերջին ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանը Աշոտ Վանյանին առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել։

«Առաջին լրատվական»-ին Արթուր Բաղդասարյանի կողմից կադրային առևտրի, ներկա կառավարությունում նրա հովանավորների ու վարչապետին ուղղված բողոքների դեմն առնողների վերաբերյալ այլ բացառիկ տեղեկություններ են հայտնի, որը կհրապարակենք հաջորդիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում