Իրաքում ռազմաբազա է հրթիռակոծվել, հաղորդում է Sky News Arabia գործակալությունը՝ հղոում տալով անվտանգության ուժերի իրենց աղբյուրներին։ Աղբյուրի տեղեկություններով, բազայում տեղակայված են Միացյալ Նահանգների զինվորականները։
Տվյալ պահի դրությամբ տուժածների և նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց՝ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին խոստացավ վրեժ լուծել գեներալի մահվան համար։