Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ղարաբաղի վրա հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա․ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցու հարցին

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման մասնակիցների հարցերին։ Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին ԼՂ կոնֆլիկտի առնչությամբ․

«Ես Ձեզ համարում եմ շատ մեծ ժողովրդավար, երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք այլևս Ղարաբաղը չեք ներկայացնում, շատերը հույս ունեին, որ Դուք կարևոր քայլեր կձեռնարկեք նաև խաղաղության ուղղությամբ, օրինակ, ասենք, Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի հետքաշման տեսքով, ցավոք, դա տեղի չունեցավ։ Դրանից հետո հնչեց Ձեր կողմից՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Ինչ կանեք այդ հույսի հետ, պարոն Փաշինյան»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել։

«Դուք ասում եք տարածքներ, Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին, մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի»։

Նիկոլ Փաշինյանը ներկաներին պատմեց Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպային սպանելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանին արտահանձնելուց հետո Սաֆարովին ազատ են արձակել և հերոսացրել։

«Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, որովհետև  խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին Ադրբեջանի կողմից։ Երբ ասում են տարածք, մենք ընկալում ենք անվտանգություն։ Ոչ միայն Հայաստանը, այլև ԼՂ-ն պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների բացակայության հետ։

Ինչ վերաբերում է «Հայաստանը Ղարաբաղ է, և վերջ» արտահայտությանը, Նիկոլ Փաշինյանը նշել է․

«Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և սրանով ամեն ինչ ասված է»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին հանդիպումից հետո շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր մակարդակի է․

«Մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից 1.5 տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից, ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որին հաջողվել է Ալիևի հետ հասնել 2018-ի սեպտեմբերից ի վեր։

Ես մեծ հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում