Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը պետք է վերականգնվի. պատգամավորները քննարկումներ են տանում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ կրկին արդիական է դառնում հարցը՝ պե՞տք է արդյոք արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները ունենան քվեարկելու իրավունք, թե՞ ոչ։ Այս օրերին համացանցում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից բազմաթիվ մեկնաբանություններ են հնչում, թե ինչու իրենք չեն կարող մասնակցել քվեարկությանը։ «Մոսկվայաբնակ բազմաթիվ հայեր հանրաքվեին մասնակցելու հնարավորություն չունեն։ Գուցե դեսպանատո՞ւնը կազմակերպի։ Եթե Հայաստանից հանձնարարություն գա, ապա կարծում եմ, որ ամեն ինչ կկարգավորվի»,- գրել է մոսկվայաբնակ ՀՀ քաղաքացի Արամ Անտոնյանը։

«Վարչապետի լայվից հետո ինձ մոտ հարց է առաջանում, թե արդյոք հնարավոր չէ համապատասխան փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում, որպեսզի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները նույնպես ընտրելու իրավունք ունենան։

Անհնար է ամեն ընտրությունից առաջ տոմս գնել և գալ Հայաստան մեկ օրվա համար։

Դա նույնիսկ վիրավորական է։ Ինչի համար են մեր դեսպանատներն ու հյուպատոսությունները»,- իր հերթին գրել է Սերգեյ Ղազարյանը։

Մանվել Տեր-Առաքելյանն էլ, օրինակ, խնդրում է չանտեսել Լոս Անջելեսում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքները և տեղի հյուպատոսությունում հնարավորություն ընձեռել՝ մասնակցելու հանրաքվեի քվեարկությանը և հեղափոխությանը ասելու՝ «Այո»։

Նշենք, որ հանրաքվե անցկացնելու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ խոսել է, կոչով դիմել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին տոմս գնել, այդ օրը գալ Հայաստան և մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվեցին քվեարկելու իրավունքից: Այժմ քվեարկություններին արտասահմանից էլեկտրոնային եղանակով մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք աշխատում են Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում կամ Հայաստանում գրանցված ընկերությունների օտարերկրյա մասնաճյուղերում: 2011-ին Ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, և 51 հոդվածը, որը սփյուռքահայերին տալիս էր ընտրելու իրավունք, պարզապես հանվեց ԸՕ-ից։

Անցած տարի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատրաստվում էր հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրական իրավունքի վերականգնմանը։

Պատգամավորն առաջարկում է առանց խմբագրման 51 հոդվածը պարզապես ավելացնել ԸՕ-ում։

Արման Բաբաջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս էլ ինտենսիվ քննարկումների մեջ է այս նախաձեռնության հետ կապված։ «Բայց մի բան հստակ է՝ արտերկրում գտնվող մեր ՀՀ քաղաքացիները չպետք է զրկված լինեն քվեարկելու իրենց իրավունքից»,-ասաց Բաբաջանյանը՝ հավելելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ներկայումս աշխատում են օրենսդրական նախաձեռնության վրա։

Փաստաբան Նորայր Նորիկյանը ևս պնդում է, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին պետք է վերադարձնել իրենց ընտրելու իրավունքը։ Նրա խոսքերով՝ գործող իրավակարգավորումների համակողմանի վերլուծությունից հետևում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետևաբար, տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարևոր՝ ընտրելու իրավունքը՝ անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացին որտեղ է գտնվում: Բացի դրանից, նրա խոսքերով՝ գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսևորման մասին, ինչը Սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու, կամ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն ընտրելու իրավունքից օգտվելու համար: «Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին նրանց ընտրական իրավունքը վերադարձնելու քայլը շատ կարևոր ուղերձ կլինի նրանց: Նրանք կհասկանան, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում ու արժևորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կամարտահայտությունը և ձայնը շատ կարևոր է Հայաստանի ապագան կերտելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկյանը:

Հեղափոխությունից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ընտրական իրավունքը վերադարձնելու առաջարկին, ասաց, որ հարցը ուսումնասիրվել է նաև ընտրական բարեփոխումների հանձնաժողովում, բայց ռիսկերը հաշվի առնելով՝ կոնսենսուս է եղել, որ այդ փոփոխությունը այս փուլում հնարավոր չէ: «Այստեղ կան խնդիրներ, որոնցից առաջինը գաղափարական է։ Այսինքն՝ իշխանություն ընտրում են կամ հանրաքվեին ասում են «Այո» կամ «Ոչ» այն մարդիկ, ովքեր որ այստեղ ապրում են, հարկ են վճարում, ենթարկվում են այդ օրենքներին, և ում վրա տարածվում է այդ իշխանությունը։ Ի վերջո՝ ինչու պետք է դրսից մեկը ընտրի իշխանություն, որը չի իշխելու իրեն։ Երկրորդ խնդիրը կապված է դրա տեխնիկական իրագործելիության հետ։ Դա տեխնիկապես և գործնականում իրագործելի չէ, որովհետև նույն դրոշմանիշները դեսպանատներ հասցնելը խնդրահարույց է։ Իսկ երրորդ խնդիրը կապված է ընտրողների ցուցակների վարման և հյուպատոսական հաշվառման հետ։ Հյուպատոսական հաշվառումն այս պահին բավական թերի վիճակում է, և այդտեղ լուրջ խնդիրներ կան։ Վերջին խնդիրն էլ կապված է օրինականության հաստատման հետ։ Ընտրությունը միայն տեղամասում քվեարկությունը չէ։ Ընտրությունը նախընտրական քարոզարշավ է։ Հիմա, եթե, ասենք, Ռոստովում, Մարսելում կամ Գլենդելում ընտրողին կաշառք տվեցին, ի՞նչ ենք անելու։ Իսկ եթե 100 հազար ընտրողին կաշառք տվեցին, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ ՀՀ իրավապահները ոչ մի կերպ չեն կարող դրա դեմ պայքարել, իսկ այլ երկրների իրավապահները չեն կարող դրանով զբաղվել, քանի որ դա իրենց գործը չէ։ Լուրջ խնդիր է առաջանալու։ Խնդիր է առաջանալու ՀՀ ընտրություններին այլ երկրի կողմից ապօրինի ազդեցության մասով։ Դրա համար մենք եկանք եզրահանգման, որ այս պահին այդ խնդրին լուծում տալը արդիական չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների թվին, ապա Իոաննիսյանը նկատեց, որ հյուպատոսական հաշվառման հետ կապված խնդիրներ կան, այդ հաշվառմանը կանգնածների թիվը քիչ է, բայց եթե մեխանիզմը ներդրվի, այդ թիվը կարող է շատ մեծ լինել, նույնիսկ այնպիսի թիվ լինել, որը կարող է հավասար լինել ՀՀ-ում ապրողների հետ: «Ու կարող է հարց առաջանալ, թե ինչու պետք է դրսում ապրողները որոշեն Հայաստանում ապրողների ապագան»,- նկատեց Իոաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում