Ռուսաստանի ՆԳՆ-ն ստուգում է բոլոր լրատվամիջոցները թմրանյութերի քարոզչության համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ թմրանյութերի վերահսկման գլխավոր վարչության պետ Անդրեյ Խրապովը:
Նա նշել է, որ ստուգվում են նաև արտասահմանյան երեք խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Մեդուզա»-ն, «Ազատություն» ռադիոկայանը և BBC- ն:
Խրապովը նաև հավելել է, որ ստուգումների առարկան թմրանյութերի օգտագործման խթանումն ու դրանք ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելն է:
Բացի այդ, նա մեջբերել է 2019 թվականի տվյալները, ըստ որոնց՝ ստուգումների արդյունքում արգելափակվել է 22 հազար ինտերնետ ռեսուրս: