Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

«Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է․ հիմա ինչ է՝ պահանջում են գնորդ գտնե՞լ իրենց համար»

Հայաստանցի  ավտոներկրողները լուրջ խնդրի առջև են կանգնած՝ ներմուծված հազարավոր մեքենաները չեն կարողանում վաճառել ղազախ գնորդներին, քանի որ Ղազախստանի իշխանություններն արգելել են օտարերկրյա պետհամարանիշերով մեքենաների ներմուծումն իրենց երկիր։

Բանն այն է, որ ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝  մինչև 2020 թվականը  3-րդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ։ Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան։ Սակայն 2020թ-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափեր։

Ղազախստանի իշխանությունները հայտարարել էին, որ հայկական համարանիշերով մեքենաները երկրում ապօրինի են և սեփականատերերը պետք է մաքսազերծեն դրանք կամ դուրս բերեն երկրից։ Ղազախստանում հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերը պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում այդ կարգավորման դեմ՝  նշելով, որ իրենց այն ժամանակ հայտնի է եղել, թե ԵԱՏՄ երկրից մեքենա ներկրելիս՝  տուրքեր վճարելու անհրաժեշտություն չկա, իսկ այժմ կառավարությունն իրենց մեծ ծախսերի առաջ է կանգնեցնում։ Դրանից հետո, Ղազախստանի իշխանություններն  որոշեցին  Հայաստանում ավտոմեքենա գնած, բայց Ղազախստանում չհաշվառած ավտոմեքենաների տերերին մինչև 2020 թ-ի մարտի 1-ը ժամանակ տալ մաքսային և այլ վճարները կատարելու համար։ Կախված շարժիչի ծավալից՝ Ղազախստանի քաղաքացիները պետք է վճարեն մաքսատուրք 4000-ից մինչև 18․500 դոլարի սահմաններում։

Հայ ավտոներկրողներն էլ ղազախստանցի գործընկերների նման բողոքի ակցիաներ են  իրականացնում Հայաստանի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով աջակցել իրենց ներմուծված մեքենաների վաճառքի հարցում՝ պատճառաբանելով, որ  մեծածավալ վարկային պարտավորություններ են ստանձնել, բնակարանն ու ամբողջ գույքն են գրավադրել բանկերում ու վարկային կազմակերպություններում՝ մի քանի մեքենա պատվիրելու ու  ղազախներին կամ օտարերկրյա այլ  գնորդներին վաճառելու համար։ Նրանց խոսքերով՝ կառավարությունը պետք է բանակցի,  փորձի ճանապարհներ գտնել, որպեսզի  ներմուծված այսքան մեքենաներն, անպայման, Հայաստանից դուրս գան։

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր, ԱԺ-ի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը, սակայն, կարծում է, որ Ղազախստանի կառավարության հետ այս խնդրի շուրջ բանակցել հնարավոր չէ։

«Բանակցության առարկան անհասկանալի է, քանի որ ստացվում է, որ Ղազախստանի իշխանությունների հետ պետք է բանակցես, որպեսզի նրանք շրջանցեն իրենց օրենքները և թույլ տան, որ իրենց քաղաքացիները գան Հայաստանից մեքենա գնեն և ներմուծեն իրենց երկիր, սա աբսուրդ է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նման  հարցով բանակցություններ ընթանան։ Իմ դիտարկմամբ՝ այստեղ առավելագույնը, որ կարող են անել Ղազախստանի  իշխանություններն՝ օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումն է, որովհետև, եթե  նրանք նման սահմանափակում են մտցրել, ուրեմն իրենց երկրի համար էլ խնդիրներ կան և մենք որևէ բան չենք կարող նրանց պարտադրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց  Արմեն Փամբուխչյանը։

Վերջինս այս համատեքստում ընդգծեց նաև, որ կառավարությունը ավտոներկրողներին բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանն այդքան շատ քանակով մեքենաների ներմուծման կարիք չունի և  հորդորել  է, որպեսզի դադարեցնեն ներմուծումները, քանի որ հետագայում՝ դրանց չիրացման պարագայում, ավտոներկրողները հայտնվելու են շատ լուրջ խնդրի առաջ։

«Այն ժամանակ, երբ ես դեռևս տրանսպորտի և կապի փոխնախարարն էի՝ ես  ինքս էլ անձամբ  հանդիպել եմ նրանց հետ, զրուցել եմ, կառավարության այլ անդամներ նույնպես անընդհատ հայտարարել են, որ դադարեցնեն ներմուծումները,  որ ներքին շուկայում այդքան պահանջարկ չկա, բայց մեզ չլսեցին․ ներմուծողներն ասում էին, որ ղազախների վրա են վաճառելու, նրանք են շատ քանակով պատվիրում ու  տանում Ղազախստան կամ մեծ մասն արտահանում են այլ երկրներ, իսկ այդ  դեպքում նկատենք, որ Հայաստանը պատասխանատվություն չի կրում, ուղղակի  սկզբում  դրանից ելնելով՝ մեր  կառավարությունն ընդառաջեց ու աջ ղեկով մեքենաների վերասարքավորման և ուղիղ ներկրման ռեժիմներով  ներմուծումը թույլատրեց, հիմա այդ նույն հաջողությամբ հնարավոր է, որ Ղազախստանը նման արգելք չկիրառեր, այլ ուղղակի ոչ մեկ  չցանկանար գալ ու Հայաստանից մեքենա գնել, բա այդ ժամանակ  ի՞նչ էին ասելու, պահանջելու էին, որ կառավարությունն իրենց համար գնորդ գտնի՞, սա  ուղղակի անհեթեթություն է»,-նշեց Փամբուխչյանն ու միևնույն ժամանակ հավելեց, որ ստեղծված իրավիճակում չի  մտաբերում որևէ տարբերակ, որը կարող է լուծում տալ ծագած խնդրին։

«Ես չեմ հասկանում, թե մենք ինչպես պետք է աջակցենք նրանց․ այստեղ խնդիրը լրիվ այլ հարթության մեջ է՝ կառավարությունն ոչ թե խրախուսել է, որ այդքան մեքենա ներմուծեն և զարգացնեն տնտեսության այդ ճյուղը ու հիմա էլ ֆորս-մաժորային իրավիճակում ներկրողներին  թողել է միայնակ, այլ ի սկզբանե նրանց տեղեկացրել է, որ այդ քանակի ներկրումը  լավ գաղափար չէ, պահանջարկ չունի և հորդորել է, առաջարկել է սահմանափակել դա, ավելին՝ ընդառաջել է՝ թույլ տալով աջ ղեկով մեքենաներ ներկրել, այսինքն կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, հիմա, եթե ներկրողները  վստահեցնում էին, որ այստեղ ռիսկայնություն չկա և այլ երկրներից  գնորդներ ունենալու հույսով նրանք  վարկ ու պարտք են վերցրել, տունն ու այլ սեփականություն են գրավ դրել,  այդքան մեքենա են առել-բերել ու օտար երկրի իշխանությունների որոշման արդյունքում կանգնել են փաստի առաջ, կառավարությունն այստեղ ինչ մեղք ունի»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ Հայաստանի կառավարությունը նախապես տեղյա՞կ է եղել Ղազախստանի իշխանությունների կողմից նման որոշում ընդունելու մասին, իշխող խմբակցության պատգամավորը պատասխանեց․

«Ես նման տեղեկություններ չունեմ, բայց կարծում եմ, որ եթե կառավարությունում իմանային այդ  մասին, ապա մեր քաղաքացիներին նույնպես կտեղեկացնեին, կհայտարարեին այդ որոշման և դրա վտանգների մասին»։

Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին  հայտարարել է, որ Հայաստանի և Ղազախստանի իշխանությունները քննարկում են այդ երկիր ներկրված հայկական համարանիշերով մեքենաների հետ կապված կարգավորումները։ Գրիգորյանի խոսքերով՝ խնդիրն այն է, որ եթե արտոնությունը տարածվում է մեկ երկրի վրա, ապա այն պետք է վերաբերի միայն այդ երկրի քաղաքացիներին։

«Խնդիրը նաև ԵԱՏՄ միասնական թվային համակարգի բացակայության հետևանք է, որի վրա հիմա աշխատում ենք»,- ասել էր փոխվարչապետը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում