Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ում կամ ինչի տակ է «ՈՉ»-ի պոչը

Փաստորեն, ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի համատեքստում ձևավորվում է «ՈՉ»-ի, այսպես ասած, ոչ քաղաքական՝ մասնագիտական ճակատ, թեև անկասկած է, որ դրա ներքո լինելու է նախկին իշխող համակարգն իր քաղաքական շահերով ու հետաքրքրություններով: Հայտարարվել է իրավապաշտպանների մասնակցությամբ «ՈՉ»-ի ճամբար ստեղծելու մասին: Քաղաքական ուժերը, որոնք դիրքավորվում են հանրաքվեին դեմ, խոսում են դրա դեմ, սակայն չեն ստանձնում որևէ արդյունքի համար պատասխանատվություն: Դա հատկանշական է, բայց ոչ միայն այն առումով, թե կա վախ պարտության նկատմամբ: Իրավիճակը հատկանշական է այն տեսանկյունից, որ, թեև կա գործող իշխանության դեմ ուժգին հակաքարոզչություն, այն ունի շատ հստակ դեմքեր, սակայն այդ հակաքարոզչությունը չունի քաղաքական «միս ու արյուն»: Եվ դա ոչ թե հետհեղափոխական իրողություն է, այլ, այսպես ասած, նախահեղափոխական:

Բանն այն է, որ Հայաստանում իշխող համակարգը փլուզվել էր հեղափոխությունից առաջ, պարզապես չկար արձանագրող: Ավելին, նույն նախկին իշխող համակարգի տարբեր թևերից որոշները, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ պայքարում էին միմյանց դեմ, արտահայտում էին մտքեր, որ իշխանությունը փողոցում ընկած է, սակայն վերցնող չկա: Այդ հայտարարությունները զուտ քարոզչական բնույթի չէին, դրանք իրապես արտահայտում էին քաղաքական վիճակը, որն ամենից լավ պատկերացնում էին հենց այդ իշխանության տարբեր թևերը՝ այդ պահին դե յուրե իշխող կամ, այսպես ասած, ոչիշխանական: Բանն այն է, որ նրանք էին ամենից լավ պատկերացնում համակարգի ներսից փլուզվածությունը, պարզապես չէին կարող պատկերացնել, որ այդ՝ «փողոցում ընկած» իշխանությունը հանկարծ կարող է վերցնել հանրությունը, քաղաքացին, ժողովուրդը: Նրանք սպասում էին, որ իշխանությունը «փողոցում» գլորվելու է իրենց ոտքի տակ՝ վաղ, թե ուշ: Սակայն ստացվեց այլ բան, և քաղաքացին քայլեց դեպի «փողոցում ընկած» իշխանություն: Այդ հանգամանքը էլ ավելի է ուժգնացրել այն «կոռոզիան», որին ենթակա էր նախկին իշխող համակարգը, սրել հարցերը այդ համակարգի տարբեր թևերի միջև:

Հանրաքվեն այդ իմաստով չափազանց ակնառու դարձրեց այն պարզ իրողությունը, որ նախկին իշխող համակարգը Հայաստանում ունակ է համատեղ պաշտպանության, բայց ունակ չէ համատեղ պատասխանատվության: Սակայն դրան զուգահեռ կա մեկ այլ հարց՝ նոր մեծամասնության համատեղ պատասխանատվության ունակության հարցը: Մեծ հաշվով, դա կապ չունի որոշումների կամ քվեարկությունների միասնականության հետ: Դա ապահովվում էր նաև նախկին իշխանության պայմաններում, բայց համատեղ պատասխանատվության հանգամանքի, բաղադրիչի բացակայությունը բերեց քայքայման: Նոր մեծամասնությունն ունի դրա պաշտպանիչ ամուր շերտը՝ հեղափոխական վստահությունն ու լեգիտիմությունը, բայց այն ժամանակի հետ բարակելու է անխուսափելի, ըստ այդմ՝ շատ կարևոր է դրա ներքո համատեղ պատասխանատվության մեխանիզմի ձևավորումը: Դա կարևոր է ոչ միայն կոնկրետ ուժի քաղաքական դիրքերի համար, այլ նաև հանրային շահի, որովհետև իշխանության և ընդդիմության ուժերի քաղաքական պատասխանատվության ամբողջությունն է արդիական քաղաքական համակարգերի և օրակարգերի հիմքը, որը Հայաստանում չկար հեղափոխությունից առաջ և դեռևս չենք տեսնում հեղափոխությունից հետո էլ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում