Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

ԵԽԽՎ զեկույցը, «քաղբանտարկյալ» Քոչարյանն ու Ղարաբաղի հարցը. «նորմալ» խայտառակ ընտրություններ՝ Ադրբեջանում

Հարևան Ադրբեջանում հերթական «նորմալ» խայտառակ ընտրություններն են տեղի ունեցել։ Ավելի ճիշտ՝ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրություններ։ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը, 2019 թ․ դեկտեմբերի 2-ին հայտարարել էր ինքնալուծարման մասին։ Եվ ահա, անցած կիրակի՝ փետրվարի 9-ին, այս երկրում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում կրկին հաղթել է իշխող «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։

Ամեն ինչ սկսվեց Մոսկվայից

Հայտնի է, որ Ադրբեջանում քաղաքական իշխանությունը հիմնված է երկու ազդեցիկ ընտանիքների՝ Ալիևների և Փաշաևների դաշինքի վրա, որն ամրագրված է երկրի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի (Փաշաևա) ամուսնությամբ։

Բաքվում նախապատրաստվող վերափոխությունների նախերգանքը, կարելի է ասել, փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Մեհրիբան խանումի նախորդ տարվա այցն էր Մոսկվա, որտեղ նրան ընդունեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և պարգևատրեց Բարեկամության շքանշանով։ Հետո հրաժարական տվեց Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը, և նոր վարչապետ նշանակվեց Ալի Ասադովը։

Իսկ դեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը արտահերթ նիստ է գումարել և հայտարարել է ինքնալուծարման մասին։ Խորհրդարանի լուծարումից հետո նշանակվեցին արտահերթ ընտրություններ: Դրանից հետո մեկը մյուսի հետևից տեղի ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ։ Ալիևներին տարիներով ծառայած գործիչները փոխարինվեցին Փաշաևների ընտանիքին ավելի մոտ կանգնած մարդկանցով: Մամուլում սկսեց ակտիվորեն շրջանառվել այն վարկածը, որ ներիշխանական այս փոփոխությունների արդյունքում Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում փոխարինելու է նրա տիկինը՝ Մեհրիբան Ալիևան։ Իսկ Իլհամ Ալիևը վերջին մի քանի ամիսներին պարբերաբար հայտարարում էր բարեփոխումների և երկրում ժողովրդավարական արժեքների բարձրացման մասին: Ամբողջ պետական ապարատը լծված էր ձեռնարկված «բարեփոխումները» փառաբանելով: Հենց այս մթնոլորտում էլ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները։

Ինչո՞վ է հետաքրքիր. Ղարաբաղյան համատեքստը

Ինչո՞ւ և ինչո՞վ են հետաքրքիր Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները և առհասարակ ներկայիս քաղաքական զարգացումները։ Ակնհայտ է, որ այս երկրում նախորդ տարվանից ներքաղաքական, ներիշխանական վերադասավորումների լուրջ գործընթաց է սկսվել, և պառլամենտի լուծարումը դրա բնական հետևանքներից մեկն էր, իսկ Մեջլիսի նոր գումարման ընտրությունը՝ կարևոր հանգրվաններից մեկը։ Թե ինչո՞վ են պայմանավորված այս նոր պրոցեսները Ապշերոնյան թերակղզում կամ ի՞նչ գործոններ են դրանք հրահրել՝ ևս շատ հետաքրքիր ու կարևոր հարց է։ Հայ փորձագետներից ոմանք կարծում են, որ Ադրբեջանը ազդվել է Հայաստանի հեղափոխական գործընթացներից։

Ի դեպ, տեղին է հիշել, որ 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել ՀՀ վարչապետի պաշտոնում, ու դեռ հանդիպում չէր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, այսինքն՝ նրանց միջև անձնական որևէ շփում տեղի չէր ունեցել, իր հրապարակային ելույթներում հաճախ էր անդրադառնում Ադրբեջանի ներքին իրադրությանն ու ալիևյան վարչակարգի հովանավորությամբ ու պատվերով իրականացվող պատերազմական, ռազմատենչ քարոզչությանը՝ ցույց տալով դրանց ուղղակի կապը և ընդգծելով, որ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել իր երկիր, այդ պատճառով փորձում է շեղել ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից՝  սրելով իրավիճակը շփման գծում։

Հունվարին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հերթական հանդիպման կապակցությամբ գրված մեր վերլուծություններից մեկում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի դիվանագիտական պահվածքին ու նրա որոշ հայտարարություններին՝ նշել էինք, որ ներքին այս փոփոխությունները կարող են սասանել 16 տարի շարունակ Ադրբեջանի արտգործնախարարությունը ղեկավարող Մամեդյարովի դիրքերը, և չի բացառվում, որ այս պրոցեսի ավարտին Մամեդյարովին ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինի Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայության նախկին ղեկավար, ներկայումս նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հիքմեթ Հաջիևը, որը գնալով ընդլայնում է իր ազդեցությունը երկրի արտաքին քաղաքականության ոլորտում։ Խնդիրն այն է, որ իր հայաստանցի գործընկերոջ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ գրեթե յուրաքանչյուր հանդիպումից առաջ, դիվանագիտական պրակտիկայում ընդունված կարգը խախտելով և առանց բանակցության մյուս կողմերի հետ համաձայնեցնելու՝ նոր հանդիպման վերաբերյալ որոշ տեղեկություններ հանրայնացնելով՝ Էլմար Մամեդյարովը փորձում է ադրբեջանական հասարակությանը համոզել, թե իբր ինքն է թելադրում ղարաբաղյան բանակցությունների օրակարգը և ինքն է որոշում, թե երբ և որտեղ պիտի տեղի ունենա հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը։ Այս կեղծ իմիտացիան այսօր առավել կարևոր է Մամեդյարովի համար, քանի որ նա տարիներ շարունակ խոսում է հայկական կողմի հետ «սուբստանտիվ» (առարկայական) բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, իսկ որպես դրա նախապայման՝ Բաքուն պահանջում է «հայկական զորքերի դուրսբերումը» նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքներից և «ադրբեջանցի փախստականների վերադարձը» նշված շրջաններ։ Սա է ադրբեջանական կողմի հիմնական մոտեցումը ղարաբաղյան բանակցություններին։ Թե՛ Մամեդյարովը և թե՛ առհասարակ իշխող ալիևյան ռեժիմը հավատացնում են իրենց հասարակությանը, որ հիմնախնդրի կարգավորումն իրականացվելու է իրենց ցանկալի սցենարով։

Իհարկե, հայտնի չէ՝ Ժնևում նախորդ ամսվա վերջին տեղի ունեցած եռօրյա հանդիպումների ընթացքում առարկայական բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ սկսվել են, թե ոչ, բայց ամեն դեպքում կարելի է ենթադրել, որ այս իրավիճակում Մամեդյարովը ամեն ինչ անելու է եթե ոչ իր պաշտոնը պահելու, ապա գոնե անփառունակ պաշտոնանկությունից խուսափելու համար։ Իսկ իր այդ ենթադրվող ջանքերն ուղղակիորեն կապված են լինելու ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ։ Սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացները առնվազն հետաքրքիր են ղարաբաղյան բանակցությունների և հայկական շահերի տեսանկյունից, եթե չասենք, որ դրանք կարող են նաև ուղղակիորեն ազդել բանակցային գործընթացի և հակամարտության գոտու ռազմաքաղաքական իրադրության վրա։

«Նորմալ» խայտառակ ընտրություններ

Ինչ վերաբերում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի բուն ընտրություններին, ապա ինչպես Հայաստանի առաջին նախագահը կասեր՝ տեղի են ունեցել նորմալ խայտառակ ընտրություններ։ Ամբողջ միջազգային մամուլը ողողված է ընտրական կոպտագույն խախտումների, ընտրական գործընթացի հակաժողովրդավարական բնույթի մասին տեղեկություններով, ռեպորտաժներով, մեկնաբանություններով, նաև դիտորդական, փորձագիտական զեկույցներով: Հայկական ԶԼՄ-ները գրում են ոչ միայն ընտրակեղծարարության տարատեսակ դրսևորումների, այլև նույնիսկ սպանության մասին, որը կատարվել է ընտրությունների օրը՝ ադրբեջանական Գյոյգոլ-Դաշքեսանի շրջանում (101-րդ ընտրատարածք)։ Սպանված Սուբհան Հաջիևը պատգամավորի թեկնածու Մովսում Ասլանովի վստահված անձն է եղել: Հաջիևին սպանել են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Էլշադ Միրբաշիրի կողմնակիցները։

Իսկ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ փետրվարի 9-ին Ադրբեջանի գործող իշխանությունները ընտրակեղծարարության գրեթե բոլոր հայտնի մեթոդներն էլ կիրառել են՝ հարձակումներ լրագրողների և դիտորդների վրա, «կառուսել», լցոնումներ, ընտրակաշառքի բաժանում, կրկնակի քվեարկություն, ընտրատեղամասերում լույսերի անջատում և այլն։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ընտրակեղծիքների դեմ բողոքող ցուցարարների միջև։ Մի շարք ընտրատեղամասերում քվեարկությունը սահմանվածից մեկ ժամ շուտ է ավարտվել: Քվեարկության մեկնարկից շատ չանցած՝ սոցցանցերում սկսեցին ակտիվորեն տարածվել այդ խախտումներն ու բռնությունները վկայող տեսանյութեր։ Ադրբեջանական ընտրությունների իրական պատկերը ակտիվորեն լուսաբանել է հատկապես Գերմանիայից հեռարձակվող «Meydan TV»-ն, որը պատկանում է ադրբեջանցի ընդդիմադիր ուժերին։

ԵԽԽՎ զեկույցն ու Քոչարյանի «փաստաբանը»

Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար արժե Ադրբեջանի վերջին իրադարձություններին նայել նաև ավելի լայն խորապատկերին:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրի զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների  առկայության մասին:  ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է. «Այլևս չի կարող որևէ կասկած լինել, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիրներ ունի և այդ խնդինները կառուցվածքային ու սիստեմատիկ բնույթ են կրում»:

Զեկույցի հեղինակի՝ կոռուպցիայի ու բռնապետությունների դեմ վճռական պայքարով հայտնի իսլանդացի գործչի խոսքերով՝ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում համակարգային բնույթ է կրում:

Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և բողոքել ԵԽԽՎ զեկույցից՝ ասելով, թե «սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան»: Բայց ինչն ավելի հետաքրքիր է՝ Բաքվի բռնապետն այս համատեքստում խոսել է նաև Հայաստանի ներքին իրադրության մասին՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, որակելով իբրև «քաղբանտարկյալ»:

Եթե Ադրբեջանի ընտրական, քաղաքական գործընթացներին նայենք ԵԽԽՎ զեկույցի ու Ալիևի քոչարյանական փաստաբանության համատեքստում՝ պատկերն էլ ավելի ամբողջական ու միաժամանակ զավեշտալի կդառնա։

https://img7.eadaily.com/r650x400/o/e6c/abeb04e75d9f6e79682c2b13bd68d.jpg

Հնարավոր ազդեցություն ղարաբաղյան գործընթացի վրա

Ադրբեջանի «ժողովրդավարական բարեփոխումների» մասին հայտարարություններն ու Ալիևի մեղադրանքները Հայաստանի հասցեին զավեշտալի են ոչ միայն հայաստանյան վերլուծաբանների, այլև օտարերկրյա փորձագետների համար:

Երբ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ որքանո՞վ էին ժողովրդավարական Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններրը, նա պատասխանեց, թե Ադրբեջանի պարագայում ժողովրդավարության մասին խոսելը ծիծաղելի է։

«Ի՞նչ ժողովրդավարություն կարող է լինել Ադրբեջանում: Ինչի՞ մասին է խոսքը: Ծիծաղելի է դրա մասին խոսել: Ես մեկ անգամ, որպես դիտորդ, մասնակցել եմ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններին ԵԱՀԿ մարդու իրավունքների առաքելության կազմում և այնպիսի բաներ եմ այնտեղ տեսել, որ չեմ կարծում, թե այնտեղ վիճակը բարելավվել է կամ ինչ-որ բան է փոխվել: Վիճակն այնտեղ միայն վատանում է, ու ոչ մի ժողովրդավարություն էլ Ադրբեջանում չի կարող լինել», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սկակովը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կազդե՞ն արդյոք Ադրբեջանի ներիշխանական վերադասավորումները ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա, Ալեքսանդր Սկակովը դեռևս չի շտապում կանխատեսել Իլհամ Ալիևի հեռացումը ակտիվ քաղաքականությունից՝ ավելացնելով, որ Ադրբեջանի ներքաղաքական պրոցեսներն ինչ-որ առումով կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա, քանի որ դրանք ամրապնդում են Ադրբեջանի գործող նախագահի դիրքերը և թույլ տալիս նրան գտնել «ոչ բևեռային լուծումներ»: Բայց քանի որ նա իրականում «ոչ պոպուլյար լուծում» գտնելու ցանկություն չունի, այդ պատճառով ոչ մի ազդեցություն էլ չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում