Լուրեր
Մենք կորցրեցինք ոսկե ժամանակը. Եղիշե Պետրոսյան

Սուրբ Վալենտի՞ն, թե՞ Սուրբ Սարգիս. ինչո՞ւ է ծագել այս վեճը. ո՞ր տոնը նշել: «Սիրո օրը պետք է նշել ամեն օր: Եթե կա մի բան, որ մարդկությանը պահում է որպես մարդ և կյանքը դարձնում է հետաքրքիր, դրա ցողունը, միջուկը հենց սերն է, որ կա: Առանց սիրո ամեն ինչ խորթ է ու անհետաքրքիր»,- տոների, ավանդույթների, սիրո և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց երգիչ-երգահան, «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանը՝ ընդգծելով նաև, որ ամեն ինչի ակունքում սերն է:

Եղիշե Պետրոսյանի դիտարկմամբ՝ մեր կյանքը դարձել է «քոփի փեսթ». սիրո խոստովանությունը, ամուսնության առաջարկը արվում է՝ հետևելով արևմտյան ձևերին, որոնք մեր ադաթներից չեն գալիս, այլ ֆիլմերից են կրկնօրինակվում:

Սիրո և թավշյա հեղափոխությունից, հանդուրժողականության մթնոլորտից հետո ինչո՞ւ է սոցցանցերում առկա այսքան շատ ագրեսիա: Ի պատասխան այս հարցի՝ Եղիշե Պետրոսյանը նշեց, որ հավանաբար դա բխում է նրանից, որ ժողովրդի ակնկալիքները չբավարարվեցին. «Առաջընթացը շատ դանդաղ է, կրիայի քայլերով է, և դա մարդկանց նյարդայնացնում է: Մարդիկ դեռ արդարությունը չեն գտել: Մարդ պետք է զգա, որ իր շուրջն ինչ կատարվում է, արդար է»:

Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ ժողովուրդը Ազգային ժողովին, իշխանությանը վստահության շատ մեծ պաշար է տվել, դեռ կանգնած է նրանց թիկունքին և ակնկալում է արագ քայլեր, բայց հապաղում է տեսնում և դա անարդար է համարում:

«Այսպիսի խոչընդոտների հաճախ ենք առերեսվելու»,- նշեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին: Նա նաև ընդգծեց, որ ՍԴ խնդիրը ոչ թե պետք է հիմա և հանրաքվեով լուծվի, այլ հեղափոխությունից երկու օր հետո պետք է լուծված լիներ. «…Մենք կորցրեցինք ոսկե ժամանակը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *