Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Հերթը Երևանինն է. Փաշինյանի՝ Վրաստան կատարելիք այցը չափազանց կարևոր է

Ազգային ժողովում Ջավախքի հայերի խնդիրների մասին հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Վրաստան։ Նա նշեց, որ մինչ այդ այնտեղ է եղել ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը, և այցի արդյունքներով արդեն ձևավորված է օրակարգ։

Փաշինյանն ասաց, որ Ջավախքի հայերին վերաբերող բոլոր այդ խնդիրների լուծման վերաբերյալ վրացական կողմը դրական վերաբերմունք ունի, և այդ հարցերը քննարկվելու են վարչապետի՝ Վրաստան այցի ժամանակ։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց՝ ՀՀ վարչապետն առաջին և վերջին անգամ պաշտոնական այցով Վրաստան է մեկնել 2018 թվականին, դրան հաջորդել է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան. «Այս տարի շատ կարևոր եմ համարում մեր վարչապետի այցելությունը Վրաստան։ Նախ՝ իր հերթն է Վրաստան այցելել, երկրորդ՝ այս տարի Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և հերթական հնարավորությունն է հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերը քննարկել, թարմացնել օրակարգն ու օրակարգային հարցերի շուրջ բանակցություններ վարել»։

Մելիքյանն ընդգծեց՝ քանի որ երկար դադարից հետո անցած տարի միջկառավարական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, կարևոր է, որ գալիք այցի ժամանակ քննարկվի, թե հերթական միջկառավարական հանձնաժողովի նիստը երբ տեղի կունենա. «Կողմերը հերթական նիստի ժամանակ կամփոփեն արված աշխատանքը, կմատնանշեն առաջնահերթությունները»։

Ըստ մեր զրուցակցի՝ պետք է կենտրոնանալ որոշ հարցերի շուրջ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն. «Առևտուրն ակտիվացնել, տարբեր ենթակառուցվածքներ, նախագծեր իրականացնել, էներգետիկ ոլորտում անելիքները։ Այսպիսի այցերի ժամանակ քննարկվում են նաև համայնքի հետ կապված հարցերը, իմ կարծիքով՝ դա հերթական հնարավորությունն է, որ առաջացած խնդիրները լուծում ստանան»։

Արդյոք բովանդակային իմաստով այս ընթացքում հնարավոր է եղել առաջընթաց ապահովել, հարցին ի պատասխան Ջոնի Մելիքյանն ասաց. «Անցած տարվա տվյալներով՝ ֆիքսվում է հայ-վրացական առևտրի աճը։ Այստեղ նաև ավտոմոբիլներն են ներառված։ Կարևոր է, որ վրացական կողմը ենթակառուցվածքների նախագծերը շարունակում է իրականացնել, ինչը կտա հնարավորություն մեր բեռնափոխադրողներին ապրանքը տեղափոխել դեպի վրացական նավահանգիստներ։ Դա կարևոր է մեր արտաքին առևտրի համար։ Նաև մենք մտածում ենք, որ լաստանավ ձեռք բերենք, որը հնարավորություն կտա Լարսին զուգահեռ մաքսիմալ ձևով օգտագործել ծովային հնարավորությունները, այն ընկերությունները, որոնք շատ չեն տուժելու՝ Լարսի սահմանափակ լինելու դեպքում իրենց ապրանքները լաստանավով արտահանել ԵԱՏՄ, ռուսական շուկա»։

Ջոնի Մելիքյանն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Վրաստանում ներքաղաքական իրավիճակն ակտիվ է, սպասվում են ընտրություններ. «Իշխանությունները շատ են քննադատվում՝ հիմնականում ամբողջ էներգիան միտված է արտաքին բլոկում դինամիկա ապահովելը, աշխատել ընտրողների հետ, որ հոկտեմբերին ընտրությունների ժամանակ հաղթանակ ապահովեն ու խորհրդարանական մեծամասնություն ձևավորեն։ Այդ պատճառով կարելի է ասել, որ այս կենտրոնացումը Վրաստանի իշխանությունների՝ ներքին հարցերի լուծման հետ կապված, նաև ազդում է արտաքին օրակարգի վրա։ Շատ կարևոր է, որ մեր պատվիրակությունն այցելի Վրաստան, ու մենք էլ փորձենք մեր նպաստն ունենալ։ Հուսանք, որ ընտրությունները կանցնեն ժողովրդավարական չափանիշներով, ազատ մրցակցության պայմաններում, ու հոկտեմբերից ներքաղաքական լարված իրավիճակը կդադարի։ Դրանից հետո ձևավորվող իշխանությունը հնարավորություն կստանա ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, ոչ թե կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման վրա»։

Արդյոք իշխող «Վրացական երազանք»-ը կկարողանա պահպանել իր դիրքերը հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Այդ մասին դեռ վաղ է խոսել։ Բայց կարելի է ասել, որ ընդդիմությունը, չստանալով խոստացվածը՝ համամասնական ընտրակարգին անցնելը, այժմ միավորվել է։

Չնայած իշխանության հետ երկխոսությունը ժամանակավորապես դադարել է, ԵՄ դեսպանները նրանց հորդորում են նստել սեղանի շուրջ, գալ կոնսենսուսի, որ ընտրությունների արդյունքում բոլորը բավարարված լինեն։ Մի կողմից ընդդիմության մոտ կա միավորում, բայց մյուս կողմից իշխանությանն այլընտրանք դառնալու մասին վաղ է խոսել։ Բնակչությունը դեռ հիշում է նախկին իշխանություններին, այնքան էլ դրական կարծիք չունի նրանց մասին։ Չկա երրորդ տարբերակը, շատերը փորձում են այդ երրորդի դերը ստանձնել, բայց չի ստացվում։ Եթե լուրջ քաղաքական ուժերը միավորված չգնան ընտրությունների, գործող իշխանությունները կապահովեն իրենց պառլամենտական մեծամասնությունը։ Ընդդիմության հետ կոնսենսուսի չգալու պայմաններում կգործի խառը ընտրական համակարգն ու երեք տոկոսանոց անցումային շեմը։ Այս համակարգի շրջանակներում իշխող թիմն ունի հնարավորություն մաքսիմալ ձայներ ստանալ շրջաններից՝ մեծամասնականով ու ինչ-որ չափով այն կլրացնի նաև համամասնականով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում