Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել Սուրեն Պապիկյանին ու Ճանապարհային ոստիկանության ծառայության պետին

Արարատի մարզի դատախազությունում սույն թվականի փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում արձանագրվել էր, որ մարզի տարածքում 19.8 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերը: Մասնավորապես 2018թ. արձանագրված ՃՏՀ 116 դեպքի դիմաց նախորդ տարի տեղի է ուենցել 139 նման դեպք: Ընդ որում, 2-ով աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը՝ կազմելով 20, որոնց հետևանքով մահացել է 37 անձ:

Հաշվի առնելով այս մտահոգիչ ցուցանիշները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարել էր մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը:

Այս համատեքստում Արարատի մարզի դատախազությունը ձեռնամուխ է եղել դատախազական ներգործության համապատասխան միջոցների կիրառմամբ նշված հանցատեսակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների նախաձեռնմանը:

Մասնավորապես ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ արձանագրված մահվան ելքով դեպքերից 2-ը տեղի է ունեցել մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, որի հետևանքով մահացել է ընդհանուր 8 անձ:
Մասնավորապես՝ 2019թ. հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք ընթանալիս այդ կամրջի հատվածում դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել հանդիպակաց դեպի Երասխ ընթացող՝ «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային: Դրանից անմիջապես հետո երթուղային ավտոմեքենայի հետնամասին է հարվածել «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան: Բախումների հետևանքով «Գազել»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել՝ տարածվելով նաև մյուս երկու ավտոմեքենաների վրա, ինչն անզգուշությամբ առաջացրել է յոթ մարդու մահ և 3 ուղևորների մոտ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որով նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ին: Գործը 22․11․2019թ․ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և այժմ գտնվում է դատաքննության փուլում։
Նույն վայրում 2019թ. նոյեմբերի 1-ին` ժամը 13:48-ի սահմաններում, «MERSEDES-BENZ CLK 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլորվելով ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը: Վթարի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ մեքենան վարող անձը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, միկրոմասնիկական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ վթարները տեղի են ունեցել ցերեկային ժամերին, պարզ տեսանելիության պայմաններում, առանց երթևեկության համար որևէ խոչընդոտի առկայության: Իսկ վթարների առաջացմանն էապես նպաստել են կամրջի երկու կողմերում առկա՝ ճանապարհի վերընթաց և կոր կառուցվածքային առանձնահատկությունները, դրան ոչ համահունչ՝ ճանապարհի այդ հատվածը երթևեկության համապատասխան նշաններով թերի և ոչ արդյունավետ կարգավորած լինելու հանգամանքը, նշված հատվածում ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից իրականացվող ծառայության ոչ բավարար լինելը, ինչպես նաև երթևեկության թույլատրելի արագության ոչ բավարար չափով սահմանափակումներն ու այդ սահմանափակումների պահանջների կատարման նկատմամբ ոչ բավարար հսկողությունը։

Նկատի ունենալով այս հանգամանքները՝ ՀՀ Արարարտի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանին:

Առաջարկվել է համապատասխան գերչատսչությունների կողմից իրենց իրավասությունների սահմաններում, միջոցներ ձեռնարկել Երևան-Երասխ ավտոճանապարհի ՈԿՖ բանավանի հատվածում գտնվող կամրջի վրա և հարակից գոտիներում երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարածին և հանցածին գործոնները չեզոքացնելու, երթևեկության նշաններով ու հսկող տեխնիկական միջոցներով կահավորելու, թույլատրելի արագությունն առավել սահմանափակելու, ՃՈ ծառայությունն ուժեղացնելու ուղղությամբ և արդյունքների մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնել ՀՀ Արարատի մարզի դատախազությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում