Ամերիկյան Crocs ընկերությունը կոշիկի նոր մոդել է ներկայացրել արագ սննդի սիրահարների համար, որը ստեղծվել է KFC արագ սննդի ռեստորանի հետ համատեղ: Այս մասին հաղորդել է Metro-ն:
Կոշիկների սահմանափակ քանակությամբ հավաքածուն վաճառքի կհանվի 2020-ի գարնանը: Ներկայացված են սաբոների երկու մոդել ՝ դասական և բարձրակրունկ: Կոշիկի վերին մասում տապակած հավ է պատկերված, իսկ տակացուն նման է գծավոր բեռնարկղերին, որոնց մեջ KFC-ում սնունդ են տեղափոխում:
Մեկ զույգ կոշիկի հետ միասին հաճախորդները կստանան թևիկներին նմանվող զարդեր, որոնցից իսկական տապակած հավի հոտ է գալիս:
Նոր մոդելի գինը դեռեւս չի բացահայտվում: Այնուամենայնիվ, բրենդի կայքում դասական կրոքս-սանդալների արժեքը տատանվում է 3-ից 5 հազար ռուբլի, կախված գույնից: