Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Ազգային ժողովում հյուրընկալվել են Մահաթմա Գանդիի 150-ամյակի հետ կապված Դելի-Ժնև մեծ քայլերթի մասնակիցները։ Ազգային ժողովի նախագահի կոչով պատգամավորները ողջունեցին քայլերթի մասնակիցներին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ քայլերթի մասնակիցները Դելիից քայլարշավով հասել են Երևան և երթը շարունակելու են մինչև Ժնև։
«Կարող եք միանալ, տիկին Զոհրաբյան: Ով չի քայլել, հարգելի գործընկերներ, կարող է միանալ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: