Իրանի կառավարությունը հերքում է Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
«Ռոուհանին կմնա մեր երկրի հետ մինչև իր նախագահության ժամկետի ավարտը», – շեշտել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև ավելացրել է, որ նախապես հերքում է բոլոր նմանատիպ հաղորդագրությունները, որոնք կարող են հայտնվել ապագայում:
Պետության ղեկավարի պաշտոնից Ռոուհանիի հնարավոր հրաժարականի մասին լուրերն իրանական ԶԼՄ-ներում հայտնվեցին անցյալ շաբաթ: Նախագահին սատարող աղբյուրները պնդում են, որ այս ամենի հետևում կանգնած է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC) մոտ կանգնած, նախկին պահպանողական պատգամավոր Ալիռեզա Զաքանին: