«Նախ՝ կցանկանայի ցավակցել զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին: Ունենք լրջագույն խնդիր, որի մասին բազմիցս խոսել ենք: Դրան է միտված նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերների օրենքը ինքնասպանության դրդման պատժի խստացման վերաբերյալ: Հիմա իմ սեղանին է մեր քննչական կոմիտեի կողմից ստացված վերլուծականը՝ վերջին տարիներին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների վերաբերյալ: Հանձնաժողովով փակ նիստ կունենանք, որին կմասնակցի ՊՆ-ն, գլխավոր շտաբը»,– «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: