Ֆաշիստական զորքերից Բուդապեշտի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է ԽՍՀՄ Պետկոմի որոշումը, որով հիմնավորվում էր Հունգարիայում խորհրդային զորքերի ներկայությունը, գերեւարված հունգարացի գեներալ-մայորի հարցաքննության արձանագրությունը եւ արխիվային լուսանկարներ:
Փաստաթղթերում նշվում է, որ Կարմիր Բանակի զորքերի Հունգարիա մուտքը «հունգար ժողովրդին ազատագրելուց բացի այլ նպատակ չունի»:
Ինչպես նաեւ ներկայացվել են 1945 թվականի հունվարին արված լուսանկարներ: «Նրա մեծ մասը վերածվել էր ավերակների: Կարմիր Բանակի զինվորականների ուժերով Բուդապեստի ականազերծման համար հսկայածավալ աշխատանք է տարվել»,-ասվում է բացատրագրում:
Դրանից բացի կարելի է ծանոթանալ Հունգարիայի ղեկավար Միկլոշ Խորտիի համհարզ, գեներալ-մայոր Գաբոր Հերլոցի հարցաքննության արձանագրությանը:
Խորհրդային զորքերը Բուդապեշտն ազատագրել են 1945 թվականի փետրվարի 13-ին: