Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Նյութական պահուստի մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, խոսելով ծխելու դեմ օրենքի նախագծի մասին, ասաց. «Չեմ կարծում, որ քաղաքական պայմանավորվածությունները խախտվել են և կարող են հիմք հանդիսանալ չքվեարկելու համար: Քաղաքացու առողջությունը չի կարող լինել քաղաքական առևտրի հիմք»:
Նա վստահություն հայտնեց, որ իր գործընկեր Լուսինե Բադալյանը հավանաբար տեղյակ չի եղել՝ խոսելով «Լուսավոր Հայաստան»-ի իրենց գործընկեր Գուրգեն Բաղդասարյանի մասին. «Պարոն Բաղդասարյան, ազնիվ կլիներ, եթե դուք այս ամբիոնից խոսեիք շահերի բախման մասին: Դուք շուրջ 10 տարի պաշտոնավարել եք ղեկավար պաշտոնում ծխախոտ արտադրող-ներկրող ընկերությունում: Ի տարբերություն Ձեզ՝ ես ԱԺ ամբիոնը չեմ օգտագործում որևէ ընկերության գովազդ ապահովելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: