Քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով: Առավել ևս երբ գնում ենք շատերի բնորոշմամբ պատմական հանրաքվեի, որտեղ առանցքային դերակատարություն է ունենալու Ոստիկանությունթը, մասնավորապես անձնագրային և վիզաների վարչությունը, քանի որ ամեն ընտրությւոնից, հանրաքվեից առաջ արդիական է դառնում ընտրացուցակների հարցը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ: