Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Մայիլյանը «անգլիական թագուհու» կարգավիճակով նախագահ, Բաբայանը՝ լայն լիազորություններով պետնախարար․ ի՞նչ սցենարներ են ուրվագծվում Արցախում

«Ինձ համար սա շատ սպասելի քայլ էր։ Մի քանի օր առաջ «Հզոր, միասնական հայրենիք» կոչվող կուսակցությունը հայտարարություն տարածեց Մասիս Մայիլյանին սատարելու մասին, իսկ այդ կառույցը գլխավորում է Սամվել Բաբայանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներից մեկը՝ ՊԲ հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ Վյաչեսլավ Հյուսնունցը։ Ուստի ինձ համար՝ որպես փորձագետի, շատ սպասելի էր, որ համանման որոշում կընդունի նաև Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

Նրա կարծիքով՝ Սամվել Բաբայանի կուսակցությունում և Մասիս Մայիլյանի շրջապատում կան մարդիկ, որոնք միասնական երկար ճանապարհ են անցել 90-ական թվականներից, դավանել են նույն «արժեքները», ուստի՝ Մասիս Մայիլյանին աջակցելու Սամվել Բաբայանի որոշումն, ըստ մեր զրուցակցի, սպասելի էր։

Մեր այն դիտարկմանը, թե երկու գործիչներն ունեն տարբեր մոտեցումներ, ոչ վաղ անցյալում Բաբայանը խոսում էր Ղարաբաղի հարցը ռուսական մանդատին հանձնելու մասին, Վահրամ Աթանեսյանն արձագանքեց. «Պետք է մարդուն գնահատել ոչ թե ներքին հայտարարություններով, այլ իր անցած ընդհանուր քաղաքական հետագծով՝ խոսքս Մասիս Մայիլյանի մասին է։ Նա երկար ժամանակ, գրեթե մեկ տասնամյակ՝ 2007-2016 թվականների ընթացքում բազմաթիվ միջազգային կառույցների հետ է համագործակցել, հանդիսացել փորձագետ ղարաբաղյան կարգավորման հարցով ու երբեք էլ որևէ արմատական մոտեցում չի արտահայտել, ինչքանով որ ես ծանոթ եմ նրա ելույթներին, զեկույցներին, որ նա ներկայացրել է միջազգային այս կամ այն կառույցի հովանավորության ներքո անցկացրած ծրագրային հետազոտությունների, վերլուծությունների մեջ։ Ինքն ունեցել է մոտավորապես այն տեսակետը, որը հնչեցրել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Եթե պատկերավոր ասենք՝ «մանդատը» և «ենթամանդատային» մոտեցումը այս պահին Արցախում եկել են կոնսենսուսի՝ խնդիրն այն է, թե ինչ նպատակով ու ինչ ծրագիր ներկայացնող անհատականության դեմ»։

Հարցին՝ ինչի դիմաց Սամվել Բաբայանը նման որոշում կկայացներ, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Ես չէի ցանկանա կոնսպերոլոգիական դատողությունների կամ ենթադրությունների տրվել, բայց Ստեփանակերտում փորձագիտական ու քաղաքագիտական սթափ շրջանակները կարծում են, որ քվեարկելով Մասիս Մայիլյանի օգտին՝ ընտրողը փաստորեն քվեարկում է Սամվել Բաբայանին իշխանության բերելու օգտին։ Ըստ բավականին վստահելի աղբյուրների տեղեկությունների՝ Սամվել Բաբայանն աջակցում է, Մասիս Մայիլյանն ընտրվում է նախագահ, որից հետո Բաբայանը նշանակվում է լայն լիազորություններով պետնախարար, հնարավորություն է ստանում ձևավորելու կառավարական, գործադիր իշխանության թիմ, ու, ըստ էության, Մասիս Մայիլյանին մնում է «անգլիական թագուհու» կարգավիճակը։ Ստեփանակերտում կարծում են, որ այդ տանդեմն իրականացվում է ահա այսպիսի ծրագիր իրականացնելու համար»։

Մեր հաջորդ հարցին՝ արդյոք այդ տանդեմը լուրջ ալտերնատիվ կլինի՞ նախագահի ֆավորիտ թեկնածու Արայիկ Հարությունյանին, Աթանեսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կարող է լուրջ այլընտրանք լինել, որովհետև նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ամենալուրջ, ամենաազդեցիկ քաղաքական ուժի ղեկավարն է, որն ունի կուսակցական ավելի քան 8000 անդամ։ Եթե դրան նաև ավելացնենք համակիրների շրջանակը, ապա ես դարձյալ մնում եմ այն տեսակետին, որ մարտի 31-ի քվեարկությունը մեկ փուլով որոշելու է Արցախի նախագահի հարցը, ու առաջին փուլով ընտրվելու է Արայիկ Հարությունյանը»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խիստ անցանկալի է, եթե Արցախում բաժանարար գիծ գծվի. «Դարձյալ, ըստ հավաստի տեղեկությունների, Մայիլյան-Բաբայան դաշինքը ստեղծվում է ոչ թե հանուն Արցախի ապագայի, այլ ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Ընդդեմ դաշինքները սովորաբար պարտություն են կրում, բայց նաև դա բերում է ինչ-որ հետընտրական գործընթացների, կցանկանայի, որ այդ սցենարը Արցախում չգործարկվեր։ Ես խորհուրդ կտայի այն շրջանակներին, որոնք ջատագովն են Բաբայան-Մայիլյան դաշինքի, ձեռնպահ մնալ Արցախում բաժանարար գծերի անցկացումից, անցանկալի հետընտրական սցենարներ գծելու գայթակղությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում