Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Եթե խոսում ենք առողջապահությունից, եկեք խոսենք հանքերի մասին, որոնք ավելի մեծ վտանգ են ներկայացնում մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար, բայց կարծես թե մեր կառավարությունը վախենում է կպնել հանքերին: Խոսենք Երևանում ավտոմեքենաների քանակից, որոնք մեծ քանակությամբ ներմուծեցինք տնտեսական նկատառումներով, բայց հիմա Երևանում ոչ շնչել է լինում, ոչ քայլել, ոչ երթևեկել»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ հայկական ծխախոտ արտադրողները անմրցունակ են դառնալու ԵԱՏՄ-ից և այլ երկրներից ներմուծողների նկատմամբ:
Պատգամավորը նկատեց՝ ձեզ մոտ դեժավյու չի՞ առաջանում. «90-ականներին էլ ասեցինք՝ «Նաիրիտը» փակենք, գործարանները փակենք: Հերթական անգամ ունքը սարքելու փոխարեն աչքն ենք հանելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: