Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Քննարկում ենք կյանքեր փրկելու նախագիծ, և ես չեմ հասկանում փողի մասին խոսակցությունները, ի՞նչ է նշանակում մտածել փողի մասին: Մեզանից ո՞ր մեկը կվաճառի իր երիկամը, որ գնի ավտոմեքենա»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա խոսքով՝ բալանսավորումն անհնար է. «Ինչքան քիչ մարդ ծխի, այնքան քիչ շահույթ են ունենալու ծխախոտ արտադրողները: Սրանից պետք չէ վախենալ, որովհետև փրկվելու են մարդկային կյանքեր»:
Մանրամասները՝ տեսանյութում: