Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Ես կարծում եմ՝ այս բարեփոխումների հիմքում ընկած է մարդու իրավունքների պաշտպանությունը, և բարեփոխման կենտրոնական շահառուն մարդն է»,- ծխախոտային արտադրանքի մասին հարցի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ ինքը չի լսել քննադատություններ ռեֆորմի անհրաժեշտության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ կանխատեսումները սկզբում ապոկալիպտիկ են լինում՝ գուժելով բիզնեսների փակման մասին, բայց հետո բոլորն էլ հարմարվում են խաղի նոր կանոններին. «Այս բարեփոխումը բխում է «Իմ քայլի»՝ հոգատար հանրություն կառուցելու հանձնառությունից: Կոչ եմ անում կողմ քվեարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում: