Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Նազարբաևի թոռն այդ քայլը բացատրել է նրանով, որ ընտանիքը իր վրա ճնշում է գործադրում: Նրա խոսքով՝ ինքը տեղեկություն ունի «Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև լայնածավալ կոռուպցիայի վերաբերյալ»: Նա նաև նշել է, որ բոլոր մանրամասնությունները հնարավոր կլինի կարդալ Times-ին տված իր հարցազրույցում:
Այսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի և նրա շնորհազրկված փեսայի՝ հանգուցյալ Ռախաթ Ալիեւի որդին է: 2017 թվականին Այսուլթանն աշխատել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: