Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք՝ որպես պետական պաշտոնյաներ, պետք է մտածեն քաղաքացիների առողջության մասին. «Ես իհարկե չեմ կարծում, որ բիզնես շահերը պետք է անտեսվեն, բայց նժարի վրա դնելով գումար, թե առողջություն, ես կարծում եմ՝ այլընտրանք չկա»:
Մակունցը նշեց, որ առաջին անգամ Եվրոպայում լինելով՝ ինքը զարմացել է ծխող մարդկանց չտեսնելով:
Նրա կարծիքով՝ պատգամավորները պետք է կողմ քվեարկեն նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: