Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Կներեք, ես այսօր մաքսիմալ անկեղծ եմ լինելու. միակ բովանդակին ելույթը Գուրգեն Բաղդասարյանինն էր»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նրա խոսքով՝ օրինագիծը կլիներ իդեալական, եթե այն արգելեր ծխելը հանրային սննդի օբյեկտներում, փակ տարածքներում:
Դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ պատգամավորը հարցրեց. «Բերված տասնյակ առաջարկություններից ո՞ր մեկն եք քննարկել: Դուք բերել եք շատ ավելի խստացված պայմաններով նախագիծ»:
Մանրամասները՝ տեսանյութում: