Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Ես 1990-ից մինչև 2007 թվականը եղել եմ մոլի ծխող՝ օրական մինչև 4 տուփ: Իսկ 2007-ից մինչև օրս չեմ ծխում ոչ մի հատիկ և միացել եմ հակածխախոտային պայքարին»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ ծխող և ծխելը թողնող մարդու տարբերությունը հսկայական է. «Դա երևում է բոլոր ոլորտներում, սիրելի տղամարդիկ, բոլոր ոլորտներում»:
Նրա խոսքով՝ դեռահասները ծխում էին ինքնահաստատվելու համար, կանայք՝ էլեգանտ երևալու համար. «Սիրելի դեռահասներ, ինքնահաստատվեք սովորելու ոլորտում և սպորտում»:
Մանրամասները՝ տեսանյութում: