Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը կարծում է, որ պետք է դեմ քվեարկել ծխախոտային արտադրանքին առնչվող օրենքի նախագծին, որովհետև խախտվել է քաղաքական պայմանավորվածությունը. «Գիշերը օրենքը փոխած բերում են հանձնաժողովի նիստին՝ խոստումը չկատարած»:
Նա անդրադարձավ այն մեսիջին, որ հղվում է ՀՀ թիվ մեկ հարկատուին՝ «Գրանդ Տոբակոյին», և «Սիգարոնին». «Ասում ենք՝ ձեզ 3 տարի հետո դուրս ենք թողնելու տրանսազգային կորպորացիաների հետ համատեղ մրցակցությունից»:
Մանրամասները՝ տեսանյութում: