Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Ես բախտավոր մարդ եմ՝ իմ ընտանիքում ոչ ոք չի ծխել»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ այդպես բացատրելով իր անհանդուրժողականությունը ծխախոտի ծխի նկատմամբ:
Նրա խոսքով՝ տնտեսական ինչ-ինչ խնդիրները կարող են լինել կարճաժամկետ. «Ես վստահ եմ՝ դրանք հաղթահարելի են, և երկարաժամկետ առողջական նպատակներով մենք պարտավոր ենք կողմ քվեարկել և նպաստել ծխախոտի ծխից զերծ հանրույթի ձևավորմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: