Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Վանեցյանն անհայրենիք մարդու կեցվածք է ցույց տալիս, պատրաստակամություն հայտնում կատարել ռուսների հանձնարարականները

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքսին»՝ անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին և քննադատել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։ «Հայաստանում այսօր իշխանության ղեկին են նրանցից շատերը, որոնք ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվորեն հանդես են եկել հակառուսական դիրքերից՝ ընդհուպ մինչև խորհրդարանում իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին օրենսդրական նախաձեռնության առաջադրումը: Նրանք հայտարարում էին, որ ԵՏՄ-ն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը: Մինչդեռ այսօր ցանկացած հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունը և կազմակերպության հետ համագործակցության ավելի շատ խորացման անհրաժեշտությունը»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ «իրական քաղաքականությունը և պոպուլիզմն անհամատեղելի են»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Վանեցյանի նպատակը շատ թափանցիկ է. «Սա անհաջող փորձ է ռուսական ղեկավարության մոտ՝ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցի օգնությամբ ինքնահաստատվել ՀՀ իշխանությունների հաշվին։ Ասեմ ավելին, իր՝ որպես նախկինում ուժային մարմնի ծառայողի, իր վերադաս ղեկավարության հաշվին ինքնահաստատվել ռուսների աչքում։ Այլ կերպ, քան անհայրենիք մարդու վարք կամ անբարոյականություն գնահատել չեմ կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն հարցին՝ արդյոք սրանով ուրվագծվո՞ւմ է Վանեցյանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, քաղաքագետը պատասխանեց. «Սրանով ուրվագծվում է նրա քաղաքականությունից զուրկ կեցվածքը, և ուրվագծվում է այն, որ նա Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի։ Վանեցյանը հայտ է ներկայացնում՝ զինվորագրվելու որպես ռուսական պրոքսի և հանձնվելու ռուսների ողորմածությանը, պատրաստակամություն հայտնում կատարելու բոլոր հանձնարարականները՝ կապված Հայաստանի հետ։ Այս ամենը մակերեսին է, խոշորացույցով ամեն ինչ մանրամասնորեն դրված է ցուցափեղկին»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Մոսկվան Վանեցյանի վրա խաղադրույք կկատարի՞. «Չգիտեմ, իրենց գործն է՝ կուզեն կանեն, կուզեն՝ չեն անի։ Ցավոք սրտի, նման պատրաստակամություն հայտնած շատ մարդիկ կան Ռուսաստանի ներսում էլ, եթե կարիքը զգան, քչություն անեն՝ կարող է և դիմեն։ Դա արդեն ռուսների որոշելիքն է, և ոչ իմ կամ ձեր»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հայաստանի Եվրոպական ընտրություն կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը երկու հանգամանք է մեջբերում. «Այն, որ դա ասում է Վանեցյանը՝ բոլորովին տարօրինակ չէ։ Տասնամյակներ շարունակ իշխանության ձգտող մարդիկ, քաղաքական դասը, ցավոք, մրցակցում է ոչ թե հայրենասիրության, պետականաշինության կամ այլ ոլորտներում՝ այլ բոլորովին ուրիշ ասպարեզում, կոնկրետ ռուսամոլության, Կրեմլին դուր գալու ոլորտում։ Որքան ավելի են քծնում, համոզում, որ իրենք ավելի վստահելի, խոնարհ, հլու-հնազանդ ստրուկ են, այդքան ավելի բարձր է իրենց վարկանիշը Կրեմլի, ԿԳԲ-ի տեսակետից։ Իսկ Արթուր Վանեցյանը՝ չնայած իր կենդանաբուծական մասնագիտության, քաղաքական ծնունդ է առել ԱԱԾ-ում, այսինքն՝ ԿԳԲ-ում։ Եվ այս առումով կարելի է միայն զարմանալ, թե նա ինչպես հայտնվեց հեղափոխական կառավարության կազմում, այն էլ՝ առաջնային դերում»։

Ըստ Խզմալյանի՝ երկրորդ հանգամանքն այն է, որ նա չափազանցնում է՝ ասելով, թե ներկայիս իշխանությունները հակառուսական են։ «Համենայնդեպս, իմ դիտարկմամբ, ներկայիս իշխանությունն արդեն երկու տարի ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ապացուցի հակառակը։ Վերջերս ԱԱԾ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ մենք երբեք չենք թաքցրել, որ չի լինի որևէ փոփոխություն մեր արտաքին քաղաքականության մեջ, դա պարբերաբար կրկնում է վարչապետը, արտաքին գործերի նախարարը։ Այնպես որ, պարոն Վանեցյանի խոսքերը շատ մեծ ավանս են և, ցավոք սրտի, այդքան էլ ճիշտ չեն։ Հասկանալի է, որ նա փորձում է մրցել ներկայիս իշխանության հետ ռուսամոլությամբ՝ գուցե նա կարողանա հաղթել, որովհետև մենք դեռ հույս ունենք, որ ներկայիս իշխանությունը, հատկապես վարչապետ Փաշինյանը, կվերադառնան իրենց նախընտրական ծրագրերին, որը հետագայում արագ փոխվեց՝ դառնալով ավանդական։ Բայց Վանեցյանի հայտարարության մեջ ոչ մի զարմանալու կամ շտկելու բան չկա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում