Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Ես կարծում եմ՝ մեծ պոտենցիալ ունի մեր հարաբերությունը Հորդանանի հետ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Անդրադառնալով Ryanair-ին՝ պատգամավորն ասաց, որ բյուջետային ավիաուղիները ունեն յուրահատուկ կանոնակարգեր, որոնց սովոր չեն մեր քաղաքացիները:
«Ազգային ավիափոխադրողը պետք է կարողանա 100 տոկոսով ապահովել ուղևորների անվտանգությունը, իսկ դա բավական լուրջ խնդիր է, դրա համար ես կարծում եմ՝ պետք չէ շտապել»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: