Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Հորդանանի հետ զրո հարաբերություն ունենք և կնքում ենք նման համաձայնագիր, մինչդեռ Սիրիայի հետ նման համաձայնագիր չունենք, որտեղ ունենք մեծ համայնք»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: