Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք պատրա՞ստ ենք ունենալ ազգային ավիափոխադրող, որը դատարկ կթռչի»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի՝ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է մրցակցությանը դիմանալը. «Բոլորս էլ կերազեինք հայկական փոխադրողով թռնել: Մրցակցելու համար Հայաստանը պետք է ռեալ 200-300 օդանավ ունենա»:
Միքայել Մելքումյանը, սակայն, չկիսեց Ռևազյանի կարծիքը. «Ազգային ավիափոխադրողին արտոնություն պետք է տալ՝ անկախ, ինքնուրույն քաղաքականություն վարելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: