Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
««Տարո նավիա»-ն դուրս է եկել շուկայից, այս տենդենցը կարո՞ղ է տարածվել հայկական շուկայում գործող այլ ավիաընկերությունների վրա»,- Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե այս միջազգային համաձայնագրի վավերացման համար կա՞ ՍԴ որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում: