Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Խնդրում եմ ալիքները չխառնել, ամեն ինչ առանց այն էլ խառն է: Սա դեռ առաջին ընթերցումն է. քվեարկել եք: Երկրորդին դեմ կքվեարկենք, հետո նոր ձեր ենթադրյալ օրենքի նախագծին հավանություն կտանք: Առաջարկում եմ հիմա այդ առաջարկը չպնդել»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղինակ Հակոբյանի խնդրանքի՝ նոր քվեարկություն կազմակերպել, քանի որ թյուրիմացություն է եղել՝ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Խոսքը վերաբերում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություն կատարելու օրինագծի քվեարկությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: