Հուբեյ նահանգի իշխանությունները, որտեղ տեղի է ունեցել կորոնավիրուսի բռնկումը, հայտարարել են հիվանդության ախտորոշման նոր մեթոդի մասին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»։
Նշվում է, որ տվյալ հայտարարությունը հայտնվել է վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով։ Վերջին օրերի ընթացքում հիվանդների թիվն աճել է գրեթե 15 հազարով։
Գործակալության տվյալներով, այս մեթոդի համաձայն նահանգում ստուգել են հիվանդության մինչ այդ ենթադրվող դեպքերը և փոփոխություններ են մտցրել ախտորոշման արդյունքների մեջ։
Այսպիսով, ներկայումս Հուբեյում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 48,2 հազարը։ Ընդ որում, հիվանդանոցներից դուրս են գրվել 3441-ը, մահացել է 1310 մարդ։