Լոնդոնում գրանցվել է COVID19 նոր կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։ Այս մասին Twitter-ում հաղորդում է SkyNews-ը։ Նշվում է, որ հիվանդը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավում գտնվող հիվանդանոցում։
Նշվում է, որ Լոնդոնում կորոնավիրուսով վարակված հիվանդը Մեծ Բրիտանիայում իներորդ հաստատված դեպքն է դարձել։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: