Աշխարհում 2019 թվականի ընթացքում աճել է շատ հարուստ մարդկանց թիվը(very-high-net-worth)։ Այս մասին հաղորդում է Wealth-X ընկերությունը։
Նշվում է, որ հիմա աշխարհում հարուստ մարդկանց թիվը 2,7 միլիոն է կազմում՝ 2019 թվականի ընթացքում ավելանալով 10%-ով։
Նշվում է նաև, որ այս մարդկանց կարողությունը նույնպես աճել է 10%-ով՝ կազմելով 26,6 տրիլիոն դոլար։
Հրապարակված տվյալների համաձայն, հարուստ մարդկանց թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան և Գերմանիան։