Ստամբուլի քաղաքապետարանը դատական գործ է հարուցել իրեն առընթեր «Միջքաղաքային հաղորդակցության» բաժնետիրական ընկերության 4 աշխատակցի նկատմամբ։
Նշված 4 աշխատակիցներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկն է՝ Համիթ Էրդողանը:
Հաղորդման մեջ նշվում է, որ տվյալ անձինք «Միջքաղաքային հաղորդակցության» բաժնետիրական ընկերությանը պատկանող նավերի վերանորոգման արդյունքում ստացված ջարդոնները ապօրիրանաբար օտարել են՝ առանց այդ կազմակերպությանը հատուցելու:
Ոստիկանական բաժին ներկայացած կասկածյալներից մեկը` Գյուլթեքինը, հայտնել է, որ 3 անգամ ջարդոններ են տեղափոխվել տնօրենների իմացությամբ, իսկ ստացված եկամուտը փոխանցվել է իր իսկ անձնական հաշվին:
Կասկածյալի խոսքով` այդ հրահանգը տվել է Էրդողանի զարմիկը, որը այդ բաժնետիրական ընկերության տնօրեններից մեկն է: