Ռուսաստանի ՊՆ-ն անօդաչուից արված կադրեր է ցուցադրել, որոնք պատկերում են Սիրիայում թուրքական ռազմական զրահատեխնիկայի շարասյունը: Տեսանյութը հրապարակել է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ մեքենաները շարժվում են դեպի երկրի հյուսիս-արևմուտք՝ Իդլիբ նահանգի ուղղությամբ:
Ավելի վաղ խոշոր բախումներ էին տեղի ունեցել կառավարական զորքերի և ապստամբների միջև: Մարտերն ընթացել են, մասնավորապես, M5 գլխավոր մայրուղու տարածքում, որը Դամասկոսը կապում է կենտրոնական և հյուսիսային շրջանների հետ: