Իրանը կպատասխանի Սիրիայում Իսրայելի ցանկացած գործողություններին, եթե դրանք ուղղված լինեն տարածաշրջանում Թեհրանի շահերի դեմ, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին, հաղորդում է Reuters-ը:
«Իսլամական Հանրապետությունը ջախջախիչ պատասխան կտա, որպեսզի (Իսրայելը) զղջա Թեհրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ կամ հիմար գործողության համար»,- խոստացել է նա: Իսրայելին մեղադրում են սիրիական զորքերի վրա հարձակումների համար, որոնց սատարում է Իրանը:
Փետրվարի 6-ի գիշերը հաղորդվել է Դամասկոսի վրա հրթիռային հարձակման մասին: Ի պատասխան՝ սիրիական կողմին հաջողվել է ոչնչացնել թշնամու մի քանի թիրախ: