Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Դրսի հատուկ ծառայություններ փորձել են ազդել ՍԴ ընթացիկ որոշումների վրա, չի բացառվում՝ ՍԴ մեկ անդամ հավաքագրվել է

«Կարծում եմ՝ գտնվեց ամենառացիոնալ միջոցը՝ հանգուցալուծելու Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված ճգնաժամը… Այսպիսի խնդրի լուծման համար որոշում կայացնելը ժողովրդին վերապահելը և հանրաքվե անցկացնելը աննախադեպ է և անբեկանելի, հանրաքվեն սուպերժողովրդավարական է, սրանից ավելի ժողովրդավարական լուծում դժվար թե գտնվեր… Այս հանրաքվեով մեր բռնազավթված Սահմանադրությունը կազատագրվի, ՍԴ կազմի հարցը լուծելով, ըստ էության, լուծվում է Սահմանադրությունը ժողովրդին վերադարձնելու հարցը: ՍԴ այս յոթ անդամի վերաբերյալ որոշում կայացնելով՝ սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր է լուծվում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ երբ ընդդիմադիր գործիչները լեգալիստական և ֆորմալիստական ձևակերպումներով փորձում են ապացուցել, որ այս պարագայում հանրաքվեն անթույլատրելի է, հակապետական և հակասահմանադրական, դա վկայում է նրանց գործունեության սնանկության մասին:

Պատգամավորի խոսքով՝ այս հանրաքվեով լուծվում է նաև իշխանության վստահության հարցը. «Բայց ավելի կարևոր է, որ լուծվում է հեղափոխության վստահության հարցը… Կասկածներ ունեմ այն առումով, որ մեծ ջանքեր են գործադրվում ՍԴ անդամների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու միջոցով վիժեցնել հանրաքվեն, որովհետև հանրաքվեն շատ ավելի կարևոր խնդիր է լուծում՝ լուծում է հեղափոխության վստահության հարցը: Հանրաքվեն նախ՝ ցույց է տալիս հանրության, պետության դիմադրողունակությունը, և որ առավել կարևոր է՝ սթափվելու նշան կլինի իշխանությանը»:

Անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրություն պահանջողները, որոնք վերջին շրջանում շատ էին, ինչու են դժգոհում հանրաքվեից՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Դժգոհում են, որովհետև չեն կարողանում ակումուլացնել «Ոչ»- ի շտաբը, նրանք հասկանում են, որ «Ոչ»-ը պարտվելու է: Իսկ ընտրությունների ժամանակ նրանք կարող են փողեր բաժանել, գիտենք, որ հենվում են քրեական տարրերի վրա, փողոցի վրա և այն գործիչների վրա, որոնք շարունակում են պաշտոնավարել գյուղապետերի, համայնքապետերի պաշտոններում, որոնք կարող են նրանց համար ձայներ ապահովել: Հանրաքվեն վերացնում է արտահերթ ընտրություններ պահանջելու մոտիվացիան»:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ այս կազմով ՍԴ-ն մի քանի անթույլատրելի սխալներ է գործել. «ՍԴ այս կազմի նկատմամբ դրսի հատուկ ծառայություններ ներգործել են և փորձել են ազդել ՍԴ ընթացիկ որոշումներից մեկի վրա: Չի բացառվում, որ հավաքագրել են ՍԴ անդամներից մեկին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում