Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հանրաքվեն այսուհետ ՀՀ պատմության մեջ դառնալու է կարևոր հարցերի համար հաճախ օգտագործվող գործիք

Սահմանադրական դատարանի հարցի վերաբերյալ հանրաքվեի գործընթացում հետաքրքիր իրավիճակ է «Ոչ»-ի առայժմ այսպես ասած թեական ճամբարում, քանի որ ոչ ասողների պակաս կարծես թե բոլորովին չկա, սակայն չկա նաև ձևավորված «ճամբար»: Ավելին, թեև հանրաքվեի գաղափարն ու դատարանակազմի փոփոխությունը մերժող շրջանակները բավականին աշխուժորեն ձեռնամուխ են եղել իրենց մոտեցումների քարոզչությանը և փաստորեն իշխանության նախաձեռնության դեմ հակաքարոզչությանը, այդուհանդերձ նրանցից որևէ մեկը չի շտապում դրա համար ստանձնել ֆորմալ պատասխանատվություն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, վերլուծաբան Գոռ Մադոյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը:

Միքայել Զոլյանի խոսքով՝ եթե ՍԴ խնդիրը չլուծվի, այն դառնալու է ական, որը կարող է ցանկացած պահի պայթել: «ՍԴ ճգնաժամը լուծելու համար մի քանի տարբերակ էր քննարկվում և ի վերջո ընտրվեց հանրաքվեի տարբերակը. «Նախկին իշխանությունը և նրա հետ կապված խմբավորումները միշտ մեզ փորձում են հանրային բաց քաղաքական դաշտից դեպի ինտրիգների, «ռազբորկաների» դաշտ տեղափոխել, որտեղ իրենք ուժեղ են, քանի որ ամբողջ կյանքում դրանով են զբաղվել: Մենք որոշեցինք այդ գործընթացը տանել բաց հանրային քաղաքականության դաշտ և ժողովրդին հնարավորություն տալ իր խոսքն ասելու: Ժողովրդի կարծիքը հարցնելն այս հարցի լուծման ամենաճիշտ ճանապարհն է: Հանրաքվեի պրակտիկան պետք է մեզ համար դառնա սովորական երևույթ այն հարցերի լուծման համար, որոնք շատ կարևոր են և ունեն սահմանադրական նշանակություն. կարծում եմ, հանրաքվեները սրանից հետո Հայաստանի պատմության մեջ դառնալու են ամենահաճախ օգտագործվող գործիքը»,- նշեց պատգամավորը:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ թեև հանրաքվեն մի փոքր ուշացած է, բայց շատ կարևոր է, որ հեղափոխության արժեքներն են շարունակվում, և հասարակության խնդիրը լուծելու համար հասարակությունն ինքն է որոշում կայացնելու… «Իսկ նախկին իշխանությունների գործելաոճի տրամաբանությամբ ժողովուրդն իրենց ընդհանրապես պետք չէր, իրենք ունեին տարբեր լծակներ, որոնք աշխատեցնում էին»,- նկատեց վերլուծաբանը:

Գոռ Հակոբյանի խոսքով՝ ողջունելի է, որ ժողովրդավարության մեխանիզմներն են օգտագործվում հանրային քաղաքական հարցեր լուծելու կամ որոշում կայացնելու համար. «Հանրաքվեն լավագույն միջոցներից է ՍԴ հարցին լուծում տալու համար»:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը հեղափոխական տրամաբանության մեջ չէ: «Բոլորը հասկանում են որ «Ոչ»-ի ճամբարը պարտված է և չեն պատրաստվում «Ոչ»-ի ճամբարի դրոշակակիրը դառնալ, որովհետև դա ենթադրում է պատասխանատվություն թե՛ ընթացքում, թե՛ դրանից հետո»,- նշեց վերլուծաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում