Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

3647 քաղաքացու առաջ ՀՀ դռները չպետք է փակ լինեն. համաներո՞ւմ, թե՞ գումարային շեմի սահմանում

Իրավապաշտպանները տրամաբանական են համարում «Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ համաներում կիրառել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած 27 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության համաներման մասին նախաձեռնությամբ։ Համաներումը հայտարարվելու դեպքում տարածվելու է 3647 արական սեռի քաղաքացու նկատմամբ։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվել։

Ըստ այդմ՝ այս պահին հետախուզման մեջ են 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի 3647 քաղաքացի, որոնց նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու և, հետևաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Բնականաբար, նրանցից ոչ ոք չի ցանկանա վերադառնալ՝ առնվազն մինչև Քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալը։ Ըստ ԼՀԿ-ի, այսպիսով, դեմոգրաֆիայի խնդիրը միայն խորանալու է, մինչդեռ այդ քաղաքացիները կարող են վերադառնալ ու դառնալ պահեստազորի զինվոր, կազմել ընտանիք, ունենալ զավակներ, աշխատել այստեղ և ներդրում ունենալ հայրենիքի շենացման գործում։ Համաներման մասին օրենքը կարող է ընդունվել ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը, կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հիշեցնենք, որ վերջերս էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս օրենսդրական նախաձեռնություն էին դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է ավելի խստացված իրավակարգավորումներ 27 տարին լրացած և ծառայություն չանցած քաղաքացիների համար։ Ըստ հեղինակների, օրենքը հստակ տալիս է քաղաքական մեսիջներ և կանխում է ապագա արտագաղթը։

Օրենքի նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած, բայց պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար քրեական հետապնդման մեջ գտնվող քաղաքացիներին վճարել պայմանագրային զինծառայողի երկու տարվա ամենաբարձր աշխատավարձի չափով նախատեսված գումար, գումարած հավելավճարներ, որը մոտավոր հաշվարկով 5-5.5 միլիոն դրամի չափով է։ Դրանից հետո 27 տարին լրացած այդ քաղաքացիները ազատվում են քրեական հետապնդումից։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տրամաբանական է «Լուսավոր Հայաստանի»-ի առաջարկը։ «Ես չգիտեմ, այդ 27 տարին լրացած քաղաքացիների ինչ կազմ է, տարիքային ինչ խմբում են հիմա այդ քաղաքացիները, բայց բոլոր դեպքերում առաջարկը ողջամիտ է այն իմաստով, որ սահմանված կարգով պարտադիր զինծառայություն չանցած անձանց վերաբերյալ օրենքը պետք է շարունակեր գործել, որովհետև ակնհայտ տարբերակված մոտեցում էր ցուցաբերվում։ Բացի դրանից՝ ամեն մի կոնկրետ դեպքում պետք էր տարբերակված մոտեցում ցուցաբերվեր, պարզվեր պատճառները, որովհետև Խորհրդային միության քայքայումից հետո նոր ձևավորված անկախ Հայաստանից շատերը հեռացան տարբեր՝ սոցիալական և այլ պատճառներով։ Այնուամենայնիվ, ինչ-որ սահման պետք է գծվի, որից հետո նոր կիրառվի, ասենք, համաներումը։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ 3647 քաղաքացու իսկապես արժեր համաներում տալ և նպաստել, որ նրանք վերադառնան Հայաստան»,- ասաց Սաքունցը։

Անդրադառնալով ԱԺ երեք պատգամավորների նախաձեռնությանը, որով էլ առաջարկվում է վերադառնալ, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից, իրավապաշտպանն ասաց, որ անկախ առաջարկություններից, ակնհայտ է, որ խնդիր կա, և խնդրի լուծման տարբերակները պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ «Ամեն դեպքում մեկ բան ակնհայտ է, որ այն կարգավորումը, որը ներկայումս կա, պատժողական է, և դա խնդրահարույց է։ Հիմա կլինի համաներմամբ, թե սահմանված գումարային արտահայտությամբ, բոլոր դեպքերում պետք է լուծումներ գտնել։ Ես, օրինակ, ողջամիտ էի համարում արդեն ուժը կորցրած օրենքի շարունակությունը, բայց որոշում կայացվեց չերկարացնել օրենքի կիրառության ժամկետը։ Դրանից հետո էլ, օրինակ, պարզ չէ, որ եթե, ասենք, համաներում չի կիրառվում, գումարային շեմի տարբերակը չի ընտրվում, ինչ վիճակ է ստեղծվում, որքանով է խնդիրը լուծվում։ Պետության գրավչության, պետության մատչելիության խնդիրները շարունակում են մնալ առկախված և չլուծված»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ մի բան հստակ է, 3647 քաղաքացու հարցը պետք է լուծվի՝ խնդրին տալով վերջնական լուծում։ «3647 քաղաքացու առաջ Հայաստանի Հանրապետության դուռը չպետք է փակ լինի»,- եզրափակեց Սաքունցը։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս ողջունում է համաներման տարբերակը։ «Ես ողջունում եմ այս տարբերակը։ Քաջ ծանոթ եմ նաև ԱԺ պատգամավորների մյուս նախաձեռնությանը, որով էլ առաջարկվում է գումարային շեմ սահմանել, բայց կարծում եմ, որ պետք չէ զինծառայողներին վերադարձնելու համար գումարային շեմ սահմանել։ Այնպես չէ, որ նրանք արտասահմանում վայելում են կյանքը»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Բայց ցանկացած տարբերակ ընտրելուց առաջ պետք է մտածել բանակը փոխելու մասին և հետո մտածել, թե ինչպես վերադարձնել բանակից խուսափած ՀՀ քաղաքացիներին։ Պետք է հստակ հարց դնել ու պարզել, թե ինչու են այդ քաղաքացիները խուսափել ծառայությունից։ Բանակում լրջագույն խնդիրներ կան, գրեթե ամեն օր մենք լսում ենք ոչ կանոնադրական պայմաններում զոհերի մասին, բանակում ինքնասպանությունների, սպանությունների մասին։ Այս իրավիճակը եղել է նախկինում, առկա է նաև հիմա։ Հետևաբար պետք է նախ բանակը փոխել, լուծել բոլոր այդ խնդիրները, նոր վերադարձնել բանակից խուսափած քաղաքացիներին։ Այդ ամենից զատ, ես, այո, ողջունում եմ Էդմոն Մարուքյանի առաջարկը։ Համաներման տարբերակը շատ մարդկային առաջարկ է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում