Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Չմոռանանք, թե հայերիս համար էլ ինչ ամիս է ապրիլը. Պուտինն ու Էրդողանը խոսել են

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբում ստեղծված իրավիճակը կամ, այլ կերպ ասած՝ Իդլիբի դիմակայությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարայում չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել ԱԳՆ պատվիրակությունների մակարդակում: Առաջիկայում թուրքական պատվիրակությունն է մեկնելու Մոսկվա՝ բանակցությունը շարունակելու: Իդլիբը դարձել է ռուս-թուրքական բախման կետ, և Անկարան ու Մոսկվան առերեսվել են լուրջ խնդրի, որը չեն կարողանում հանգուցալուծել արդեն մի քանի օր շարունակ: Անկարան վերջնագիր է ներկայացրել Ասադի բանակին՝ հեռանալ Իդլիբից, այլապես սպառնալով սկսել ռազմական պատասխան գործողություն: Դա այլ բան չէ, քան վերջնագիր Ռուսաստանին, թեև, իհարկե, սիրիական բանակը միայն Մոսկվայի աջակցությամբ չէ, որ սկսել է Իդլիբը վերահսկողության տակ վերցնելու ռազմարշավը:

Էրդողանն էլ հայտարարել է, որ դրա հետևում Ռուսաստանն ու Իրանն են: Մենք նախօրեին անդրադարձել էինք Աստանայի եռակողմ ձևաչափի այդ երեք դերակատարների միջև կոնֆլիկտային իրավիճակին, որը համակ ուշադրություն է պահանջում Հայաստանից: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ թերևս տեղին է շոշափել հարցը, թե արդյո՞ք ուշադրությունից բացի, Հայաստանից այստեղ կարող են ակնկալվել քայլեր: Խոսքը, անշուշտ, ուղիղ քայլերի մասին չէ՝ Իդլիբի շուրջ իրավիճակին վերաբերող, քանի որ այստեղ Հայաստանը հասկանալիորեն խաղացող չէ և, թերևս, պետք էլ չէ, որ Հայաստանը ներգրավված լիներ ռազմական դիմակայության այդ և ընդհանրապես որևէ այլ միջազգային բեմում: Սակայն այստեղ իրավիճակը, թերևս, հիմք է տալիս խորհել անուղղակի քայլերի մասին, հատկապես նկատի ունենալով այն, որ ընթացիկ տարին նշանակալի տարելից է Հայոց ցեղասպանության համար:

Ապրիլը ոչ միայն Սահմանադրական դատարանի հանրաքվեի ամիսն է, այլ նաև հայկական ողբերգության տարելիցի ամիսը, և այս տարի լրանում է Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այդ իմաստով, խիստ անհրաժեշտ է գտնել թե՛ ձևաչափային, թե՛ բովանդակային այնպիսի լուծում, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը լինի նաև Հայաստանի քաղաքական խոսքի առիթ միջազգային հարաբերությունների ընթացիկ իրադրության համատեքստում:

Այդ տեսանկյունից, արժե թերևս դիտարկել մի հանգամանք, որի մասին խոսվում է դեռևս նախորդ տարվանից:

Նախորդ տարի մարտին Հայաստանը նախաձեռնեց Հունաստան-Հայաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափ, որի շրջանակում արդեն տեղի են ունեցել արտգործնախարարների մի քանի հանդիպումներ: Միաժամանակ խոսվում է առաջին վեհաժողովի մասին, որը պետք է լինի Հայաստանում: Հայաստանի արտգործնախարարն օրերս դրա նախապատրաստական աշխատանքի թեման քննարկել էր Հունաստանի նախարարի հետ հեռախոսազրույցում:

Նախապես հայտնի էր, որ վեհաժողովը սպասվում էր հունվարին, թեև արդեն պարզ է, որ անգամ փետրվարին այն չի կայանա: Այդ իմաստով, թերևս, հետաքրքիր կարող է լինել, որ, մի կողմից, բովանդակային առումով լավ նախապատրաստվելով, մյուս կողմից վեհաժողովը հնարավոր է պլանավորել հենց ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացուցային հաշվարկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում