Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

«Սա Փաշինյանի վստահության հանրաքվեն է լինելու․ նրա բարձր վարկանիշը մեծ ազդեցություն կունենա արդյունքների վրա»

«Ըստ իս՝ այս օրակարգը շատ արհեստածին է․ մի կողմ թողնելով դրա իրավական կողմը, որովհետև ես իրավաբան չեմ և չեմ կարող իրավական գնահատական տալ, բայց փորձագիտական տեսանկյունից  կարող եմ ասել, որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սա այժմեական խնդիր չէ․ մեր երկրում բազմաթիվ  կարևոր ու հրատապ խնդիրներ կան, որոնք առաջնային լուծում են պահանջում, մինչդեռ դրանք թողած՝ իշխանություններն ընկել են  այլ բաների հետևից, ժամանակն ու ռեսուրսներն այլ բանի վրա  են  ծախսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց  «Gallup international association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, սոցիոլոգ  Արամ Նավասարդյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին տեղի ունենալիք  սահմանադրական հանրաքվեին։

Նավասարդյանը  տեղեկացրեց նաև, որ առաջիկայում՝  մարտ ամսին, իրենց կազմակերպությունը սոցհարցումներ է իրականացնելու հանրապետության տարածքում՝ պարզելու, թե քաղաքացիներն արդյո՞ք հետաքրքրված են այս հանրաքվեով, մասնակցելո՞ւ են դրան, թե՞ ոչ, եթե մասնակցելու են, ապա ինչո՞վ է այն իրենց համար կարևոր, եթե չեն մասնակցելու, ապա՝ ինչո՞ւ։

«Այդ հարցումների  արդյունքներն  ունենալուց հետո  միայն կարող ենք հստակ գնահատական տալ  հանրաքվեին քաղաքացիների մասնակցության տրամադրվածության վերաբերյալ, բայց այսօրվա դրությամբ՝ այսպես նախնական պատկերով կարող եմ ասել, որ հայաստանցիների մեծամասնությունն ուղղակի չի պատկերացնում այս գործընթացի բնույթն ու անհրաժեշտությունը։

Մեր նախկին հարցումների պրակտիկան ցույց է տալիս, որ Սահմանադրական Դատարանի կազմի փոփոխությունը մեր համաքաղաքացիների համար առաջնային խնդիր չէ, համենայնդեպս, նրանք այդպիսի պատասխան երբեք չեն տվել, գուցե հիմա քաղաքացիների մոտ ինչ-որ բան փոխված լինի, գուցե այլևս նրանք էլ ՍԴ-ն լուրջ խնդիր են համարում՝  չգիտեմ, այս հարցերին ավելի կոնկրետ կարող եմ պատասխանել միայն մարտի վերջին, երբ արդեն կունենանք մեր սոցհարցումների ամփոփ պատկերը»,-նշեց նա։

Հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից և կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաև ԿԸՀ-ն հաստատել է ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

«Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ «Ոչ»-ի շտաբի պետի անունը դեռևս հայտնի չէ․ քաղաքական ուժերը  դեռևս չեն  շտապում հայտարարել «Ոչ»-ի շտաբը  ղեկավարելու մասին, միայն խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է հայտարարել, որ իրենք չեն մասնակցելու «Ոչ»-ի  քարոզարշավին և կոչ արեցին մյուս քաղաքական ուժերին նույնպես չմասնակցել դրան։

Այս համատեքստում Արամ Նավասարդյանից հետաքրքրվեցինք՝ իշխանություններին կհաջողվի՞ մոբիլիզացնել հասարակությանն այս օրակարգի շուրջ, համախմբել քաղաքացիներին  ու հանրաքվեին բարձր մասնակցություն ապահովել․ «Անկեղծ ասած, դեռևս չեմ պատկերացնում, թե ինչ հնարքներ, ինչ տեխնոլոգիաներ են կիրառելու իշխանությունները՝ քաղաքացիների ներգրավածությունն ապահովելու համար, նույն էլ «Ոչ»-ի շտաբի մասով չգիտեմ՝ ինչ քայլերի նրանք կդիմեն, բայց կարծում եմ, որ քարոզարշավը կանցնի դասական ձևով, երկու կողմերն էլ իրենց  փաստարկները կներկայացնեն, տարբեր ձևաչափերով ելույթներ կունենան, մարդիկ կլսեն ու ըստ այդմ որոշում կկայացնեն՝ գնա՞լ  քվեարկության, թե՞ ոչ․ այստեղ շատ կարևոր եմ համարում, որպեսզի քաղաքացիները լսեն և´ կողմ և´ դեմ փաստարկները, հասկանան՝ որքանով է իրենց այս խնդիրը հուզում և ինչ դերակատարում իրենք կարող են ունենալ այս ամենում, այսինքն՝ քվեարկություն կատարելիս՝ չպետք է  էմոցիոնալ ֆոնի տրվեն  միայն իշխանությունների ցանկությանը, այլ  խիստ կարևոր է մտածված որոշում կայացնելը, պետք է մարդիկ գիտակցեն՝  հանուն ինչի են իրենք քվեարկում»,-պատասխանեց մեր զրուցակիցը։

Վերջինս նաև  համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այս հանրաքվեի ժամանակ նույնպես կարող է էական նշանակություն ունենալ քաղաքացիների ընտրության վրա։

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշն  ազդեցություն, միանշանակ, ունենալու է և ավելին ասեմ՝ Փաշինյանի միակ հույսը, որ հանրաքվեն ունենալու է իրենց համար ցանկալի արդյունքը՝ դա իր անձնական վարկանիշն է․ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք և դա ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշ որպես այդպիսին գոյություն չունի, այլ  կա Նիկոլ Փաշինյան անձի  բարձր վարկանիշ, որի ներքո էլ գտնվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ճիշտ է՝ այս ընթացքում Փաշինյանի վարկանիշը մի փոքր  նվազել է, սակայն սրանով հանդերձ Փաշինյանը դեռ շարունակում է վայելել քաղաքացիների համակրանքն ու վստահությունը, հիմա թե այս երկու ամսվա ընթացքում որքանով կփոխվի այդ վարկանիշը՝ ավելի կբարձրանա, թե հակառակը՝ կիջնի, սա ցույց կտա ընթացքը, բայց, իհարկե, կրկնում եմ, որ Փաշինյանի վարկանիշը շատ մեծ նշանակություն է ունենալու այս հանրաքվեի արդյունքների վրա կամ այլ կերպ ասած՝ սա Նիկոլ Փաշինյանի վստահության քվեն է լինելու»,-եզրափակեց Արամ Նավասարդյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում