Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտնել է Մոնցամե գործակալությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Հաշվի առնելով COVID-19 վիրուսի ծավալվող բռնկումն աշխարհի շատ երկրներում և հարևան Չինաստանում՝ սույն հրամանագրով կառավարությանը կարգադրվում է ձեռնարկել Ցագան Սար ազգային տոնի տոնակատարության չեղարկման միջոցներ»,- ասված է նախագահի դեկրետում:
Միջոցների թվում նշված են բոլոր ամանորյա տոնավաճառների անհապաղ փակումը, հեռուստա- և ռադիոեթերից շնորհավորական և գովազդային տեսահոլովակների հեռացումը, որոնք կապված են տոնի հետ, որն այս տարի սկսվում է փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը: