«Հանրաքվեի նպատակը նախկին արդարության վերականգնումն է: Իսկ արդարությունն այն է, որ մենք ուժը կորցրած ճանաչենք սահմանադրության 213 հոդվածը, որը երաշխավորում էր որոշ անձանց պաշտոնավարել մինչև թոշակի անցնելը, թեպետ սահմանադրությամբ այլ կարգավորում էինք նախատեսել:», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ անկախ նրանից, թդ մինչև հանրաքվե քանի ՍԴ դատավոր հրաժարական կտա, հանրաքվե բոլոր դեպքերում պետք է տեղի ունենա: