Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Իրանում պանթյուրքական ֆաշիստները վերստին աչքի են ընկել իրենց հայատյաց արարքով

Իրանում փետրվարի 11-ին նշվել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը: Երկրի տարբեր քաղաքներում եւ, իհարկե, մայրաքաղաք Թեհրանում անցկացվել են զանգվածային տոնական երթեր: Ավանդաբար իրանցիները երթի ընթացքում վանկարկում են «Մահ Ամերիկային» կարգախոսը: Մինչդեռ երթի մասնակիցներից մեկն այդ արտահայտության փոխարեն բացականչել է «Մահ Հայաստանին» կարգախոսը:

Վկայակոչելով «Ինֆոտեկա24»-ին, ակներեւ է, որ իրանցի թյուրքը մտադրվել էր ինչ-որ սադրանք գործել, սակայն նա չի համարձակվել երկար ցուցադրել իրեն, քանի որ, լսելով այդ խոսքերը, իրանցիներն, ամենայն հավանականությամբ, ֆաշիստին ցույց կտային իր իսկական «տեղը»: Բոլորին է հայտնի, որ Իրանում հայերն առանձնահատուկ, ջերմ ու հարգալից վերաբերմունք են վայելում ոչ միայն բնակչության, այլեւ Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից:

Հայաստանը միշտ էլ միջազգային հարթակներում հարեւան Իրանին աջակցել է նրա համար դժվարին իրավիճակներում, եւ Իրանը պատասխանել է երախտագիտությամբ ու փոխադարձ օգնությամբ, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի թյուրքական պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի մասին:

Ադրբեջանցի անջատականները՝ պանթյուրքական գաղափարախոսության կրողները, քիչ խնդիրներ չեն ստեղծում Իրանի համար՝ թշնամության ու ատելության մթնոլորտ բորբոքելով Իրանի ժողովրդի ու իշխանությունների նկատմամբ եւ սպառնալով երկրի անվտանգությանը:

«Վստահ ենք, որ հայատյացության նման դրսեւորումն Իրանի մայրաքաղաքում չպետք է անպատիժ մնա, եւ երկրի իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն ադրբեջանցի սադրիչով»,-գրում է աղբյուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում